Աքլորն ու մարգարիտը․ առակ Ժամանց Օրվա մեկը մի աքլոր Քջուջ-մջուջ անելիս Տեսավ մի հատ մարգարիտ Աղբի միջին փայլելիս։ Կտցեց, ասաց․ - Էս ի՞նչ է, Ինձ հարցնես՝ ոչինչ է, Վայ տամ էն հիմարին, Որ գին կտա էս քարին։ Իսկ ինձ համար մի գարին Արժե էսպես հազարին։ Աթաբեկ Խնկոյան առակ փոքրիկներ ժամանց ծնողներ