Ի՞նչ անել, եթե երեխան չի ցանկանում սովորել

Զարգացում

Բոլոր ծնողներն էլ կարծում են, որ իրենց երեխան ամենախելացին ու ամենատաղանդավորն է:

Դա այպես է: Բոլոր երեխաներն էլ ծնվում են խելացի ու տաղանդավոր, բայց երբ գնում են դպրոց, չգիտես՝ ինչու, նրանցից ոմանք լավ են սովորում, ոմանք՝ ոչ այնքան: Պատմության էջերում շատ կհանդիպեք հանճարների, որոնք դպրոցում ոչ այնքան լավ են սովորել: Բայց մեր օրերում սա արդարացում չէ: Մեր ժամանակներում կրթությունը շատ կարևոր է, միայն լավ կրթության դեպքում կարելի է  դառնալ լավ մասնագետ, ով կլինի պահանջված իր ոլորտում: Դրա համար էլ ծնողները միշտ մտահոգվում են, երբ երեխան լավ չի սովորում դպրոցում:

Վատ առաջադիմության պատճառները.

  • Հավելյալ ծանրաբեռնվածություն,
  • Խնդիրներ դասընկերների և ուսուցիչների հետ,
  • Ծնողների մեծ ակնկալիքներ,
  • Միջոց՝ ծնողների ուշադրությունը գրավելու համար,
  • Լարված մթնոլորտ ընտանիքում,
  • Ժամանակի և օրվա սխալ կառավարում,
  • Հիպերակտիվություն կամ դանդաղկոտություն,
  • Բնագիտական կամ հումանիտար գիտությունների հակում,
  • Առողջական խնդիրներ: 

Երեխայից մի պահանջեք ավելին, քան նա կարող է անել: Լավ կլինի հենց մանկուց երեխային դաստիարակել աշխատասեր, համառ, շփվող, արագ կողմնորոշվող:

Երեխային հարգեք, համբերատար եղեք, նրա ունակությունները ռեալ գնահատեք ու թույլ տվեք ինքնադրսևորվել: Սիրեք նրան՝ անկախ գնահատականից:

Հետազոտությունները ցույց են տվել, որ շատ դպրոցականներ չեն ցանկանում սովորել, քանի որ նրանց չի բավարարում ծնողական ուշադրությունն ու սերը:

 Եթե ցանկություն չկա սովորելու: 

Մասնագետներն ասում են, որ երեխաներն էությամբ հետաքրքրասեր են ու աշխույժ: Սովորելու ցանկության բացակայությունը պարզապես մոտիվացիայի պակաս է: Մոտիվացրեք երեխային:

  • Գովեք նրան յուրաքանչյուր լավ արարքի համար: Երբ մայրիկն ու հայրիկը երեխային ասում են, որ հպարտանում են նրանով, երեխան փորձում է ամեն բան անել, որպեսզի կրկնի հաջողությունը:
  • Եթե երեխան ունի սիրելի զբաղմունք՝ երգել, նկարել, նվագել, մի՛ անտեսեք: Գուցե դա է նրա հաջողության ուղին:
  • Երեխային պետք է բացատրել, թե ինչ դռներ կբացի իր առջև կրթությունը:
  • Մի՛ պատժեք երեխային վատ գնահատականի համար: Դա կունենա հակառակ արդյունք:
  • Երեխայի հետ հաճախ ժամանակ անցկացրեք՝ այցելելով պատկերասրահ, թատրոն, ցուցասրահ:

Յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է և առանձնահատուկ մոտեցում էլ պահանջում է: Համբերատար եղե՛ք:

Աղբյուրը՝ vospitaj.com

 

Գովազդ