Երեխան չի՞ ցանկանում կատարել տնային աշխատանքները. ինչպե՞ս օգնել նրան

Զարգացում

Ուսումնական տարին դժվար ու փորձություններով է  ընթանում նաև ծնողների համար:

Երեխաները ոչ միշտ են ցանկանում կատարել տնային աշխատանքները: Նրանց ցրված են, անընդհատ ուզում են բակ իջնել կամ էլ խաղալ համակարգչով: Հիշեք ինքներդ Ձեզ: Այդ տարիքում երեխաներն այնքան էլ չեն հասկանում ուսման արժեքն ու չեն կարևորում դասերը:

Եկեք քննարկենք՝ ինչպես կարելի է օգնել երեխային առանց տրտնջալու կատարել դասերը:

1. Հստակ ժամ սահմանեք: Երեխան ամեն օր պետք է միևնույն ժամին դասերը կատարի: Այդ ընթացքում համակարգիչը, հեռախոսն ու հեռուստացույցը պետք է անջատված լինեն: Սա կդառնա սովորություն:

2. Մրցանակներ սահմանեք: Երբ երեխան կատարի դասերն առանց հիշեցումների, պարգևատրեք նրան: Կարող եք միասին զբոսնել, խաղալ, համեղ բան պատրաստել: Հնարավորինս բացառեք դրակամական պարգևը: Ծնող-երեխա հարաբերությունները չի կարելի առևտրի վերածել: Լավագույն պարգևը կլինի ուշադրությունն ու ժամանակը:

3. Եղեք համառ: Երեխաները փոքրիկ մանիպուլյատորներ են: Նրանք կարող են ամեն ինչ մտածել՝ դասերը չկատարելու համար: Նրանք շատ լավ գիտեն Ձեր թույլ կողմերն ու փորձում են դրանք օգտագործել: Մի տրվեք զգացմունքներին: Եղեք համառ:

4. Դասերն անելիս եղեք երեխայի կողքին: Փոքրիկի մոտ շատ հարցեր կծագեն տնային աշխատանքները կատարելիս: Դուք պետք է լինեք նրա կողքին ու բացատրեք ամեն ինչ:

5. Համբերատար պատասխանեք երեխայի հարցերին: Եթե անգամ չգիտեք որևէ խնդրի լուծման եղանակը, ցույց մի տվեք դա երեխայի մոտ: Փորփրեք համացանցն ու գտեք պատասխանը:

6. Երեխայի վրա մի զայրացեք, եթե նա չի հասկացել որևէ բան: Դասապատրաստումը պետք է արվի բացառապես լավ տրամադրության մթնոլորտում: Չի՛ կարելի ընկնել գնահատականի հետևից և երեխային էլ դարձնել դրա գերին:

 

 

 

Գովազդ