Ինչպե՞ս ճիշտ պատժել երեխային  

Դաստիարակություն

Կարողանու՞մ եք պատժել Ձեր երեխային: Հոգեբանների կարծիքով` ծնողների մեծամասնությունը չունի պատկերացում` ինչպես ճիշտ պատժել երեխային:

Ժամանակակից շատ ծնողներ էլ արհամարհում են այս «հնարքը», որը շատ կարևոր է երեխայի դաստիարակության մեջ: Եկեք միասին քննարկենք` ինչպես ճիշտ պատժել երեխային:

 

Ինչու՞ պատժել

 

Իհարկե, ոչ նրա համար, որ ծնողների զայրույթն անցնի: Եվ իհարկե, ոչ նրա համար, որ երեխան հասկանա, թե կյանքը դժվարություններով լի է: Եվ ոչ ամենևին այն պատճառով, որ Ձեզ էլ են փոքր ժամանակ անընդհատ պատժել: Պատժելու գլխավոր նպատակն է` օգնել երեխային հասկանալ սեփական սխալն ու չկրկնել այն: Պատիժը պետք է լինի խոհեմության սահմաններում, քանի որ ծնողների յուրաքանչյուր վատ արարք, սխալ ու վիրավորական խոսք կարող է խոցել երեխային ու ազդել  հոգեբանության վրա:

Բայց թողնենք այս ամենը և խոսենք ավելի առարկայական.

Ինչպե՞ս չի կարելի պատժել երեխային

 

  1. Չի կարելի երեխային պատժել մի պատճառով , որի մասին նա դեռ չգիտի: Հատկապես փոքրիկները իրենց թե´ լավ, թե´ վատ արարքները չեն գիտակցում: Օրինակ` փոքրիկը խաղահրապարակում վերցնում է մեկ ուրիշի խաղալիքն ու դնում գրպանը: Նա չի հասկանում, որ իր արարքը սխալ է: Փոքրիկին բացատրեք, որ դա շատ սխալ է, կարելի ուրիշի խաղալիքը կամ իրը վերցնել, առանց թույլտվության: Կրկնվելու դեպքում դարձյալ բացատրեք, իսկ արդեն դրանից հետո Դուք իրավասու եք պատժել փոքրիկին:

 

  1. Չի´ կարելի երեխայի վրա ֆիզիկական ճնշում գործադրել: Անիմաստ է այստեղ հարյուր պատճառ բերել, թե ինչու չի կարելի: Պարզապես չի կարելի երեխային հարվածել, ապտակել, ծեծել: Եթե բարոյական նորմերը քիչ են Ձեզ համար, ապա ասենք, որ հոգեբանները շատ երկար ժամանակ ուսումնասիրում էին` ինչպես է ֆիզիկական ճնշումն ազդում երեխայի հետագա կյանքի վրա: Հավատացեք` արդյունքները սարսափեցնող են: Այնպես որ, զերծ մնացեք երեխայի վրա ձեռք բարձրացնելուց:

 

  1. Էմոցոնիալ ճնշում ևս չի կարելի գործադրել: Այսինքն՝ չի կարելի երեխային վիրավորել  վատ բառերով, ստորացնել, ասել բաներ, որոնց համար հետո փոշմանելու եք ու հատուցեք, երբ երեխան կլինի հասուն մարդ, որովհետև երեխաները սովորում են այն, ինչ տեսնում են:

 

  1. Չի կարելի զրկել կյանքի համար կարևոր բաներից`հաց, ջուր, քուն, մաքուր օդ:

 

  1. Շատ կարևոր մի կետ. մի ծնողի պատիժը չի կարող բեկանել մյուսինը: Այսպիսով` երեխան լուրջ չի ընդունում պատիժն ու ծնողների ասածները:

 

Հիմա հասկանանք` ինչպես պատժել երեխային.

 

  • Զրկել երեխային սիրելի խաղերից
  • Զրկել քաղցրավենիքից, բայց ոչ երբեք ճաշից
  • Դպրոցահասակների դեպքում զրկել գրպանի գումարից:

 

Երբ երեխային պատժում եք իր արարքի համար, նա չպետք է կարծի, որ իրեն չեք սիրում: Զայրանալուց և պատժելուց առաջ մի պահ շունչ առեք, մեղմեք զայրույթը, որպեսզի չվիրավորեք երեխային: Խոսեք  փոքրիկի հետ, պատրաստ եղեք օգնելու նրան` հասկանալու և ուղղելու իր  սխալը: Ամենավատ պատիժը թող լինի Ձեր սուր հայացքը:

 

 

Գովազդ