Ծնվելուց հետո փոքրիկը միանգամից տեսնում և լսու՞մ է ձեզ․ 5 փաստ երեխաների մասին

3-6ամիս

Ծնողները փոքրիկների խնամքի, դաստիարակության կամ առհասարակ նրանց զարգացման մասին տարաբնույթ կարծիքներ ու արտահայտություններ կարող են լսել շրջապատից:  Կարծրատիպային արտահայտությունները հիմնականում միֆեր են, որոնք արագորեն տարածվել են ու վերածվել թվացյալ փաստերի: 

 

1․ Ծննդից հետո երեխան աստիճանաբար է սկսում տեսնել և լսել ճշմարտությու՞ն է սա, թե՞ միֆ:     

Այս միտքը հնարված է:  Ծնվելուց հետո փոքրիկներն իսկույն և՛ լսում են, և՛ տեսնում: Երբ դուք նայում եք երեխայի աչքերի մեջ և նրա ժեստերին ի պատասխան ժպտում, նա սովորում է շփվել և պատասխանել ձեզ: Իրականում, շատ երեխաներ անգամ հիշում են այն երգերը, որոնք լսել են վաղ մանկության տարիներին: Այդ իսկ պատճառով, պետք է սկսեք խոսել փոքրիկի հետ և երգել նրա համար առանց հապաղելու, նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռևս արգանդում է գտնվում: 

 

2․ Միակ տարբերակը, որի միջոցով փոքրիկը հաղորդակցվում է մյուսների հետ մինչև խոսել սկսելը, լացն է ճշմարի՞տ է, թե՞ հնարովի:

Սա միֆ է: Փոքրիկները կարող են փոխանցել իրենց զգացմուքները զանազան եղանակներով: Կարող են ծիծաղել և ժպտալ՝ իրենց գոհունակությունը ցույց տալու համար: Կարող են լաց լինել կամ դեմքի մռայլ արտահայտություն ընդունել, որպեսզի մատնանշեն դժգոհությունն ու անհարմարությունը: Ուշադրություն դարձնելով նրա գործողություններին՝ դուք համապատասխան կերպով և առավել արագ կարձագանքեք նրա կարիքներին:

 

3․ Դուք պետք է աընդհատ խոսեք երեխայի հետ մինչ այն պահը, երբ նա կսկսի բառեր արտաբերել:

Այս միտքը համապատասխանում է իրականությանը: Երեխաներին դուր է գալիս լսել նոր հնչյուններ ու ձայներ: Նրանք, լսելով ձեր ձայնը, կրկնօրինակում են ու պատասխանում՝ արտաբերելով առավել մեծ քանակությամբ  ձայնային հնչյուններ: Փոքրիկները փորձում են հաղորդակցվել ձեզ հետ մինչև որ կսկսեն խոսել։

 

4․ Երեխան գցում և կոտրում է խաղալիքները հոգնեցնելու կամ զայրացնելու համար: 

Իհարկե ոչ: Երեխաները փոքրիկ հետազոտողներ են: Հենց առաջին իսկ ամիսներին նրանք ցանկանում են պարզել՝ ինչպիսի մեթոդներով կարող են ազդել շրջապատող մարդկանց ու առարկաների վրա: Խորանարդներով բուրգ հավաքելու, իրերը այս ու այն կողմ նետելու, դրանք իրար հարվածելու և վնասելու միջոցով բալիկները ձգտում են ճանաչել աշխարհը: 

 

5․ Փոքրիկներն ավելի լավ են սովորում, երբ փորձում են ինչ-որ բան անձամբ կատարել կամ ընդօրինակում են և ոչ թե այն ժամանակ, երբ նրանց ասում են՝ ինչ է պետք անել: 

Սա ճշմարիտ է: Փոքրիկները խաղալով և փորձելով, հետևելով և ուրիշների վարքը կրկնօրինակելով՝ ընկալում են: Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք, որ երեխան կերակուրն ուտի, ապա առաջինն ինքներդ պետք է փորձեք այն նրա ներկայությամբ:

 

 

 

Աղբյուրը՝ Unicef.org