Ներկայացնում է Մանկաբուժության N:2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը։
Կորոնավիրուսով վարակվել կարող են ինչպես նորածինները, այնպես էլ մինչև 18 տարեկան դեռահասները: Ախտանշանները տարիքային խմբերում տարբերեր են: Որքան փոքր է երեխան, հիվանդությունն այդքան ծանր ընթացք կարող է ունենալ:
Ախտանշաններ՝
✔️ջերմություն
✔️հազ
✔️թուլություն
✔️մկանացավ
✔️ախորժակի կորուստ
✔️համի և հոտի զգացողության կորուստ
✔️հաճախ նաև փորլուծություն, փխսում, որովայի ցավ
Ինկուբացիոն շրջանը կարող է տևել 6-ից մինչև 14 օր, որից հետո երեխայի մոտ կարող են ի հայտ գալ հիվանդության ախտանշանները: Վարակի փոխանցման հիմնական ուղին օդակաթիլային ճանապարհն է, վարակը տարածվում է փռշտալիս, հազալիս, երբ թքի կաթիլները, որ կրում են վիրուսները, ընկնում են մակերեսներին:
Մանկաբույժը հորդորում է, սակայն, առավել ուշադիր լինել բազմահամակարգային բորբոքային կամ կավասակիի համախտանիշի նկատմամբ, որը կարող է առաջանալ կորոնավիրուսային վարակով հիվանդանալուց մեկից երկու ամիս անց: Բազմահամակարգային բորբոքային համախտանիշը մի քանի օրգան համակարգերում առաջացած բորբոքումն է, ինչպես օրինակ, սրտամկանի, երիկամի ախտահարումը և այլն:
Համախտանիշի ժամանակ երեխաների մոտ նկատվում է ջերմության բարձրացում, որը ջերմիջեցնողներից մի քանի ժամ հետո կրկին բարձրանում է, առաջանում է դեմքի այտուց, լեզվի կարմրություն, շրթունքները չորանում են: Բժշկուհին խորհուրդ է տալիս նման ախտանշաններ նկատելու դեպքում դիմել մասնագետի՝ հիվանդանոցային պայմաներում բուժում ստանալու նպատակով:
Աղբյուրը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր