Ինչպե՞ս զբաղեցնել 3-6 ամսական երեխային և ո՞ր դիրքով պահել քնած ու արթուն ժամանակ

Խնամք

Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։

2-րդ եռամսյակում, երբ երեխան ունակ է բռնել որևէ բան, նրան պետք է առաջարկել տարբեր խաղալիքներ՝ վառ գույներով և ձայներ արձակող, որոնք նրա մոտ հետաքրքրություն կառաջացնեն։ Այդ տարիքում երեխան չի  կարող սրանից առավել ընկալել:

Այս տարիքում ո՞ր դիրքն է երեխայի համար առավել հարմար քնած և արթուն ժամանակ։

Երկրորդ եռամսյակի համար քնի դիրքը չի փոխվում՝ կրկին մեջքի վրա՝գլուխը աջ կամ ձախ թեքված: Եթե երեխան կարողանում է պտտվել՝փորից մեջքի վրա, այդ դեպքում նա ինքնուրույն կարող է փոփոխել իր դիրքը: Բայց ծնողը, երբ երեխային պառկեցնում է քնելու, միայն  ու միայն մեջքի վրա պետք է դնի անկողնում։

Գովազդ