«Փոքրիկս կրծքով կերակրման ժամանակ խեղդվում է․ ինչպե՞ս վարվեմ»․ պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է կրծքով կերակրման խորհրդատու, մասնագետ Անուշ Սաքանյանը:

 

Անուն՝ Նելլի

Հարց՝ Բարև Ձեզ: Երեխաս մեկ ամսական է, կրծքով կերակրման ժամանակ սկսում է հազալ, տպավորություն է, որ խեղդվում է: Ի՞նչ անեմ, որպեսզի նման խնդիր չառաջանա: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան՝ Նմանօրինակ խնդիրներից  խուսափելու համար պետք է ճիշտ դնեք կուրծքը երեխայի բերանում:

  

 

Անուն՝ Մերի

Հարց՝ Հարգելի՛ մասնագետ, կերակրում եմ կրծքով, երեխաս վեց ամսական է: Վտանգավոր ազդեցություն կարո՞ղ դրսևորվել բալիկի վրա, եթե մեկ անգամ ընդունել եմ «Ասկոֆեն»։

Պատասխան՝ Մեկ անգամը ոչինչ, բայց այսուհետ նախքան խմելն անպայման ստուգեք դեղի համատեղելիությունը կրծքով կերակրման հետ:

 

 

Անուն՝ Գայանե

Հարց՝ Բարև Ձեզ: Երեխաս կես տարեկան է ու կերակրվում է կրծքի կաթով: Խնդիրն այն է, որ ունեմ ցիստիտ և տվյալ հանգամանքով պայմանավորված խմել եմ «Ֆուրադոնին»: Դա կվնասի՞ երեխայիս:

Պատասխան՝ «Ֆուրադոնին»-ը կրծքով կերակրման հետ կարող է համատեղվել, այնպես որ անհանգստանալ պետք չէ: