Քիթ-կոկորդ-ականջաբան Նարինե Առուշանյանը պատասխանում է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին։
Անուն՝ Գեղեցիկ
Հարց՝ Բարև Ձեզ։ Փոքրիկս 33 օրական է, և նկատել եմ, որ կոկորդից խռպոտ ձայներ են դուրս գալիս։ Դա կարո՞ղ է նորմալ համարվել:
Պատասխան՝ Նորածինների մոտ աղմկոտ շնչառությունը հատկապես քնած ժամանակ նորմալ է, վերին շնչուղիները հարմարվում են նոր պայմաններին: Եթե բալիկը կուրծքն առանց շնչահեղձ լինելու բռնում է, քաշն ավելացնում է, ապա անհանգստանալու կարիք չկա: Օրական երկու անգամ օդափոխեք սենյակը, սենյակի ջերմաստիճանի պահեք 22°C-ի սահմաններում: