«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը պատասխանում է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին։
Հարց`
Հարգելի՛ հոգեբան, ամուսնացած եմ 4 տարի, ունեմ 2 բալիկ։ Ամուսինս աշխատում է մայրաքաղաքում և ամսվա ընթացքում մեզ մոտ գալիս է միայն 1 շաբաթով։ Կարծես օտար լինի ինձ, չեմ ուզում, որ գա։ Այդքան ժամանակ հետո ամուսնուս հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն նույնիսկ չեմ ունենում, այնպես եմ անում, որ տեղի չունենա: Սակայն պետք է նշեմ, որ շատ եմ սիրում նրան։ Չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Ի՞նչ կարող եմ անել: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան
Ձեր հարցը պահանջում է խորքային վերլուծություն, և շատ կարևոր է, որպեսզի հասկանանք՝ ինչու է առաջացել այդ անտարբերությունը: Կառաջարկեմ կիրառել մի տեխնիկա, որը կօգնի սեփական հույզերն ու մտքերը վեր հանել, կարգավորել և գտնել իրական պատճառը: Վերցրեք թուղթն ու գրիչը, գրի առեք հարցը՝ «Ինչու՞ ես չեմ ցանկանում, որ ամուսինս գա»: Կետերով ներկայացրեք՝ «Չեմ ուզում, քանի որ մտածում եմ․․․», «Չեմ ուզում, որովհետև զգում եմ․․․» և այլն: Դուք այդ կետերն առանձնացնելիս պետք է հասկանաք իրական պատճառն, ու արդյո՞ք դա ամուսնու վերաբերմունքից էլ է գալիս: Իսկ եթե կարիք լինի, կարող եք դիմել նաև մասնագետի: