«5 ամիս է՝ ամուսնացած եմ և դեռ հղի չեմ, կարիք կա՞ բժշկի դիմելու». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս եւ մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

 Հարցերին պատասխանում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Մնացականյանը:

Անուն: Լիլիթ

Հարց: Կուսաթաղանթի տեղադրումից հետո հնարավո՞ր է պարզել՝ այն վերականգնվա՞ծ կուսթաղանթ է, այսինքն՝ պարզել որ աղջիկը (կինը) կույս է:

Պատասխան: Գինեկոլոգիական զննմամբ հնարավոր է պարզել:

 

Անուն: Անի

Հարց: Բարեւ Ձեզ, 6 ամիս առաջ հղիությունս ընդհատվել է պտղի չզարգանալու պատճառով: Բնակվում եմ  Մոսկվայում, այստեղ հանձնել եմ բժշկի նշանակած անալիզները, 17-օհ պրոգեստերոն հորմոնս նորմայից բարձր էր, նշանակել են ուտրոժեստան, խնդրում եմ՝ ասեք՝ դեղը իջեցնելու՞, թե՞ բարձրացնելու համար է: 

Պատասխան: Ուտրոժեստանը սինթետիկ պրոգեստերոն է, ուստի բարձրացնում է օրգանիզմի պրոգեստերոնային հագեցվածությունը:

 

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ, կրծքով կերակրելու ժամանակ ինձ մոտ մաստիտ առաջացավ, վիրաբույժի խորհրդով դադարեցրի կրծքով կերակրումը՝ օգտագործելով դոստինեքս: Արդեն 1,5 ամիս է՝ չեմ կերակրում, բայց կրծքերիս մեջ զգում եմ կաթի առկայություն, բայց կթելու միջոցով դուրս չի գալիս: խնդրում եմ՝ ասեք՝ որքա՞ն ժամանակում է կրծքում առկա կաթը ներծծվում, և կ՞ա էլի մաստիտի վտանգ: Կանխավ շնորհակալություն: 

Պատասխան: Մաստիտ առաջանում է կաթ արտադրող կրծքագեղձում: Տևական ժամանակ կարող է պտուկից կաթի հոսք նկատեք, ձեռք տալ չի կարելի, ժամանակի ընթացքում այն կվերանա:

 

Անուն: ԱԱ

Հարց: Բարև Ձեզ,  ինձ մոտ արտադրություն կար, շտապ դիմեցի բժշկի: Նա զննեց և դեղեր նշանակեց, մոմիկներ, որը առաջին օրը օգտագործելուց հետո արյուն նկատեցի: Բժիշկն ասաց, որ նորմալ է և շարունակեմ: Շարունակեցի, երկրորդ և երրորդ մոմիկներն օգտագործելուց հետո մի քանի օր է՝ դարձյալ արյուն կա: Այդ ընթացքում մեկ անգամ հարաբերություն եմ ունեցել, որի ժամանակ էլ արյուն կար: Խնդրում եմ՝ ասեք՝ ինչից է դա: 

Պատասխան: Դեղի կողմնակի ազդեցությունն է դա: Բուժման ընթացքում հարաբերություն չպետք է լինի:

 

Անուն: Գայա

Հարց: Բարև Ձեզ, 34-35 շաբաթական հղի եմ, բայց ԷԽՈ-ն ցույց է տալիս 32-33, երեխայի քաշը 2200գ. է; Ինչի՞ հետևանքով է, անհանգստանալու կարիք կա՞: 

Պատասխան: Հղիության այդ ժամկետի համար քաշը նորմալ է: Անհամապատասխանության պատճառները բազմազան են: Դոպլեր հետազոտություն է անհրաժեշտ:

 

Անուն: Լուսինե

Հարց: Հնարավո՞ր է հղիանալ, երբ ուղղակի հարաբերություններ եմ ունեցել ընկերոջս հետ, բայց սեղմնահեղուկը չի թափանցել խորը: Ասեմ, որ կույս եմ: Դաշտանի խանգարում ունեմ արդեն 10 օր է: 

Պատասխան: Պրակտիկորեն հնարավոր է:

 

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ, հարգելի՛ բժիշկ,  Զենտել հեղուկ ընդունելուց որքա՞ն ժամանակ հետո կարելի է հղիանալ: Նախապես շնորհակալություն: 

Պատասխան: Երբ լիովին դեղը իր նպատակին կծառայի՝ «ճիճվաթափությունից» հետո:

 

Անուն: Սոնա

Հարց: Բարև Ձեզ, 4 ամիս է՝ ամուսնացած եմ, մինչև այդ ցիկլս եղել է կանոնավոր՝ 28 օրը մեկ: Ամուսնանանլուց հետո նկատվում են խանգարումներ 2 օրվա տարբերությամբ, այսինքն՝ 26 օրը մեկ կամ 29 օրը մեկ անգամ: Նշեմ նաև, որ դաշտանիս 4-րդ օրվանից սկսվում են ցավեր պորտիս ներսի կողմից, կարծես, ձգվի պորտս: Նաև ունեմ ցավեր որովայնիս ստորին հատվածում, ավելի շատ՝ լարվածություն, այլ ոչ թե ցավ, հղի չեմ: Ինչի՞ց կարող է լինել այս ամենը: Կարո՞ղ է դա պատճառ լինել, որ մինչև օրս չեմ հղիացել: Շնորհակալություն: 

Պատասխան: Փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա անցեք:

 

Անուն: Մերի

Հարց: Բարև ձեզ: Խնդրում եմ՝ ասեք՝  դաշտանի ավարտից քանի՞ օր հետո կարող եմ հարաբերություն ունենալ: 1 ամիս է՝ ամուսնացած եմ: 

Պատասխան: Արյունային արտադրության ավարտից հետո:

 

Անուն: Լիլի

Հարց: Բարև Ձեզ: Ինձ մոտ դաշտանային ցիկլի տևողությունը միշտ եղել է փոփոխական՝ հիմնականում 36-40 օր: Խնդիրներ չեմ ունեցել: Նույնիսկ անկանոն ցիկլս չխանգարեց առաջնեկիս ունենալ: Հիմա պլանավորում ենք տղա ունենալ: Հետևելով Ձեր կայքի խորհուրդներին՝ որոշեցինք փորձել ամենահավանական տարբերակը՝ օվուլյացիայի օրվա հաշվարկը: Իմ դեպքում դժվար է հավանական օր որոշել, քանի որ դաշտանային ցիկլս անկանոն է: Ես նաև կարդացել էի, որ անկանոն դաշտանի դեպքում ընտրում են տարվա մեջ ունեցած ամենակարճ դաշտանային ցիկլի տևողությունը և հաշվարկում: 2 ամիս է, որ դաշտանային ցիկլիս տևողությունը 36 օր է: Օգտվելով Ձեր կայքում տեղադրված օվուլյացիայի օրացույցից՝ հաշվարկ արեցի: Վերջին անգամ դաշտան տեսա դեկտեմբերի 11-ին: Օրացույցի հաշվարկով՝ դեկտեմբերի 31-ն է բարձր պտղաբերության օրը: Ես կարո՞ղ եմ դեկտեմբերի 29-ից թեստի միջոցով պարզել՝ երբ կլինի բարձր պտղաբերության կոնկրետ օրը: Եթե հնարավոր է, ասեք՝ ճի՞շտ եմ կողնվորոշվել,  ուրիշ ի՞նչ տարբերակներ կառաջարկեք տղա ունենալու համար:
Նախապես Շնորհակալություն: 

Պատասխան: Սեռի հաշվարկը գիտական հիմնավորում չունի: Օվուլյացիայի օրը հստակ կարող եք իմանալ ֆոլեկուլոմետրիայի միջոցով:

 

Անուն: Հայկուշ

Հարց: Բարև Ձեզ, ես 5 ամիս է՝ ամուսնացած եմ և դեռ հղի չեմ, կարիք կա՞ բժշկի դիմելու: Նշեմ, որ անցած ամիս դաշտանս 15 օր ուշացել էր, իսկ հիմա արդեն քանի օր է՝ որովայնի ներքևի հատվածում ցավեր ունեմ, որոնք նման են դաշտանից առաջ զգացվող ցավերին, սակայն դաշտանիս սկսվելուն դեռ 10 օր կա, հղիության թեստն էլ բացասական արդյունք է ցույց տալիս: 

Պատասխան: Դաշտանի խանգարումը բժշկի դիմելու հիմնավոր պատճառ է:

 

Անուն: Գոհարիկ

Հարց: «Բարև ձեզ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում զգացել եմ հղիության նշաններ: Զգում էի, որ հղի եմ, բայց թեստ չեմ արել: Այսօր դաշտան սկսվեց: Կասե՞ք՝ ի՞նչ է կատարվում»: 

Պատասխան: Հղիանալու մեծ ցանկությունն է պատճառը: