«Ինչպե՞ս կարելի է կտրել կրծքի կաթից 1 տարեկան երեխային». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Աստղիկ

Հարց: Ես  ՌԴ- ում  եմ, փոքրիկս  4  ամսական է: Ուտում  է  միայն   կրծքի կաթ: Փոքրիկս   համարյա  կոլիկներ  չուներ:  5 օրառաջ փոքրիկս  սկսեց  լաց  լինել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Անուն: Աստղիկ

Հարց: Ես  ՌԴ- ում  եմ, փոքրիկս  4  ամսական է: Ուտում  է  միայն   կրծքի կաթ: Փոքրիկս   համարյա  կոլիկներ  չուներ:  5 օրառաջ փոքրիկս  սկսեց  լաց  լինել

առանց  դադարի՝ մոտ 5 ժամ, կուրծք  չէր  բռնում, ոչ  մի կերպ  չէինք  կարողանում   հանգստացնել: Շտապ օգնություն կանչեցինք, ասացին,   որ  իմ  կերածից  է  ու   սրսկեցին  թույլ   ցավազրկող: 5 րոպեից հանգստացավ,  կերավ ու  քնեց: Դրանից  հետո  կանաչ  էր   կեղտոտում,  ու  լորձ  կար կեղտի  մեջ: Բժշկի  խորհրդով   տալիս  եմ   նիֆուրոկսազիդ (ստոպդիար).  4 օր  է   ինչ տալիս  եմ: Կեղտը դարձել  է  դեղին, բայց  դեռ   լորձ   կա  մեջը: Կուրծք  լավ  չի  ուտում: Օրինակ՝  երեկ  կերել   է 8:00, 12:20, 16:40 , 22:30` 10 րոպեով,  բայց գիշերները  լավ ուտում  է 3-4 անգամ  արթնանալով ու 15-20 րոպե:  Չգիտեմ  ինչ  անեմ, սնվում  եմ խիստ  դիետայով, չնայած նրան , որ մինչ  այս կերել եմ  գրեթե  ամեն  ինչ,  ու ոչ  մի  խնդիր  չի եղել:  Խնդրում եմ  կօգնե՞ք հասկանամ, թե ինչ է կատարվում:  Ո՞նց  օգնեմ  փոքրիկիս: Ինչու՞   կուրծքս  էլ  չի  սիրում: Կանխավ շնորհակալ  եմ:

Պատասխան։ Հարգելի Աստղիկ, կրծքով կերակրելիս շատ կարևոր է, որ ինքներդ  լինեք հանգիստ, քանի որ Ձեր լարվածությունը փոխանցվում է  երեխային։ Դիետայի առումով խորհուրդ կտամ չօգտագործել սուր հոտով ու համով ուտելիքներ, քանի որ համը և հոտը փոխանցվում է կաթին, և դա կարող է դուր չգալ երեխային։ Շատ կարևոր է նաև Ձեր մարմնի հոտը` սկսած քրտինքից  մինչև  օծանելիք։ Երեխայի ախորժակի անկումը կարող է կապված լինել նաև որևէ ներքին հիվանդության հետ։ Եթե նա շատ գրգռված է և չի հարմարվում կրծքի, փորձեք կերակրել կթած կրծքի կաթով և վերսկսել ԿԿ, երբ նա կհանգստանա։ Մի լարվեք և խուճապի մի մատնվեք, երեխայի հետ ոչինչ չի պատահի, եթե նա նույնիսկ մի քանի կերակրում բաց թողնի։ Շատ կարևոր է նաև ԿԿ պայմանները, գտեք նա համար առավել հարմար մթնոլորտ, օրինակ շատ տոթ, շատ աղմկոտ, շատ լուսավոր կամ մութ սենյակը կարող է նրան խուճապի մատնել։ Որևէ  կոնկրետ կերակրման դիրքը կարող է նրան ավելի հարմար լինել։ Շատ առատ կաթը կամ փոքր ինչ սակավ ու դժվար հոսող կաթը կարող է  նրան դուր չգալ։ Փորձեք իմ նշած կետերով ուղղորդվել,  և հուսով եմ խնդիրը կլուծվի։

Անուն: Լուսինե

Հարց:Բարև  Ձեզ: Ինչպե՞ս կարելի  է  կտրել կրծքի  կաթից 1 տարեկան  երեխային: Երեկոյան կրծքի  կաթն   ինչո՞վ  փոխարինեմ:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Լուսինե, 1 տարեկան երեխան պետք է սնվի ընտանեկան սեղանի գրեթե ամեն ինչից, իսկ կրծքով կերակրումը դառնա նրա համար հավելյալ սնունդ։ ԿԿ պետք է դադարեցնել աստիճանաբար, քանի որ դա երեխայի ամենասերտ շփումն է իր մոր հետ, իսկ հոգեէմոցիոնալ պլանում դա նրա պաշտպանության և ապահովության ամենաուժեղ զգացումն է։ Աստիճանաբար փոխարինեք ԿԿ հյութերով և քաղցրահամ պյուրեներով։ ԿԿ 1 տարեկանում այլևս չի բավարարում երեխայի աճող օրգանիզմի պահանջներին, սակայն երբեմն առաջացնում է ուժեղ հոգեէմոցիոնալ կախվածություն երեխայի մոտ, իսկ ցանկացած հոգեէմոցիոնալ կախվածություն պետք է վերացնել աստիճանաբար։

Անուն: Մալվինա

Հարց: Բարև  Ձեզ,  հարգելի  բժիշկ, փոքրիկս 3.5 տարեկան  է, մի  ամիս  է ինչ  հազում  էր, դիմեցի  բժշկի  և  հանձնեցինք  այրան,  կղանքի, մեզի  անալիզ,  նաև  լեզվից  քսուք  վերցրեցին: Պարզվեց, որ երեխայիս  մոտ ասկարիդ ճիճու, բորբոքում ,  սնկային, մեզի մեջ էլ  այրան հետքեր կան: Բժիշկը  նշանակեց  հետևյալ  բուժումը ՝  Խեմոմիցին, Մակմիրոր, Լինեքս և Խոֆիտոլ, բուժման տևողությունը 10 օր է: Ուզում եմ իմանալ` արդյո՞ք ճիշտ բուժում է նշանակված  և կարիք կա՞ բուժումից   հետո  նորից  անալիզ  հանձնել:   Նախապես  շնորհակալություն:

Պատասխան։ Բարև Ձեզ,  հարգելի Մալվինա: Իհարկե,  բուժման կուրսից հետո պետք է թեստերը կրկնել, որպեսզի գնահատվի  բուժման էֆեկտիվությունը և անհրաժեշտության դեպքում կատարվեն շտկումներ։ Իսկ ինչ վերաբերում է նշանակված բուժման ճշտությանը և ադեկվատությանը, պատասխան տալ չեմ կարող` ելնելով բժշկական էթիկայից և դեոնտոլոգիայից։