«Կարելի՞ է կրծքով կերակրման ժամանակ հակաբեղմնավորիչ օգտագործել». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Լիլիթ

Հարց: Բարև Ձեզ, ես ունեմ մեկ հարց՝ ամուսնացած եմ, երեխա դեռ չունեմ, պրոլակտին հորմոնը բարձր է՝ 56,90: Ասացեք, խնդրեմ,  ինչքա՞ն է տևում բուժումը և կկարողանա՞մ, արդյոք, հետո հղիանալ:

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:

Լիլիթ

Հարց: Բարև Ձեզ, ես ունեմ մեկ հարց՝ ամուսնացած եմ, երեխա դեռ չունեմ, պրոլակտին հորմոնը բարձր է՝ 56,90: Ասացեք, խնդրեմ,  ինչքա՞ն է տևում բուժումը և կկարողանա՞մ, արդյոք, հետո հղիանալ:

Պատասխան. Սիրելի Լիլիթ, նախևառաջ շատ կարևոր է, թե որքան ժամանակ է, ինչ պլանավորում եք հղիություն և չի ստացվում: Կա՞ն այլ հետազոտության տվյալներ, թե՞ ոչ: Իհարկե, պրոլակտինի բարձրացումը կարող է անպտղության պատճառ լինել, քանի որ դա խաթարում է կնոջ մոտ հորմոնալ նորմալ ֆոնը, ինչը բերում է ֆոլիկոզի հասունացման և օվուլյացիայի բացակայության, ինչի հետևանքով, բնականաբար, չի կարող զարգանալ հղիություն: Բուժումն ինդիվիդուալ է, կախված է պրոլակտինի բարձրացման պատճառից ևս: Պատճառի ճիշտ հայտնաբերումը, դեղորայքի, ինչպես նաև դեղորայքի ճշգրիտ դեղաչափի որոշման դեպքում կարելի է հասնել ցանկալի արդյունքի:

Արմենուհի

Հարց. Բարև ձեզ:  Ծննդաբերությունից հետո ինչքա՞ն ժամանակ հետո կարելի է սպիրալ դնել:  Շնորհակալություն:

Պատասխան. Կարծիքները բժշկության մեջ այս հարցում հակասական են: Գոյություն ունի մի մոտեցում, երբ ՆԱՊ-ը դրվում է հետծննդյան 6-րդ շաբաթից հետո: Մյուս մոտեցումն այն է, երբ ՆԱՊ-ը դրվում է կնոջ 1-ին նորմալ դաշտան տեսնելուց հետո: Իհարկե, ՆԱՊ դնելուց առաջ անհրաժեշտ է անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ հետագա բարդացումներից խուսափելու համար:

Աննա

Հարց. Բարեւ Ձեզ, հարգելի բժիշկ: Հղիությունս 17 շաբաթական է, հիմա սուր ցավեր ունեմ՝ նման դաշտանի ցավի. խնդրում եմ, ասացեք՝ ի՞նչը կարող է պատճառ լինել, եւ արդյո՞ք վտանգ կա: Նախապես շնորհակալություն:

Պատասխան. Հարգելի Աննա, Ձեր նշած գանգատները բնորոշ են արգանդի լարվածության բարձրացմանը: Ցանկացած դեպքում, եթե ունեք որևիցե գանգատ, դիմեք բժշկի՝ գանգատների մանրամասն ուսումնասիրման և հետագա բարդություններից խուսափելու համար:

Մելինե

Հարց. Բարեւ Ձեզ, հարգելի բժիշկ: Ինձ հետաքրքրռւմ է`կարո՞ղ եմ հակաբեղմնավորիչներ ընդունել,  եթե կրծքով  եմ կերակրում:

Պատասխան. Կոմբինացված հակաբեղմնավորիչները, որոնք պարունակում են էստրոգեն և պրոգգեստերոն, հակացուցված են կրծքով կերակրելու դեպքում: Հատկապես էստրոգեններն անցնում են կրծքի կաթով և բացասաբար են ազդում պտղի վրա: Եվ ընդհանրապես, եթե նույնիսկ կրծքով կերակրման հարցը դրված էլ չէ, անհրաժեշտ է նախապես անցնել որոշակի հետազոտություններ՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Սյուզի

Հարց. Հարգելի գինեկոլոգ, ինձ մոտ արյան մակարդելիությունը նորմալ չէ: Մեկ անգամ վիժել եմ արյունահոսության պատճառով: Հիմա վախենում եմ՝ նորից կրկնվի:  Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի խուսափեմ կրկնակի կորցնելուց: Ի դեպ, առաջին բալիկս ունեցել ենառանց նման խնդիրների:

Պատասխան. Սիրելի Սյուզի, արդի բժշկությունը շատ մեծ դեր է հատկացնում թրոմբոֆիլիաների գենետիկական մուտացիաներին՝ որպես հղիությունների բարդությունների առաջացման գործոն: Բայց գենետիկական մուտացիաների ժամանակին հայտնաբերումը, հղիության գրագետ պլանավորումը կբերի ցանկալի հղիության հաջող ընթացքին:

Լիլիթ

Հարց. Բարև Ձեզ,  ես արդեն 3 ամիս է, ինչ ամուսնացած եմ, բայց չեմ հղիացել. ամուսինս գանգատվում է ամորձիների  ցավից:  Կարո՞ղ է՝ դա կապ ունի չհղիանալուս հետ:

Պատասխան. Լիլիթ ջան, 3 ամիս հղիության բացակայությունը չի համարվում անպտղություն: Անպտղություն է համարվում, ըստ ամերիկյան գրականության, 24 ամիս, իսկ ըստ ռուսական գրականության՝12 ամիս կանոնավոր սեռական կյանքով ապրելու ընթացքում հղիության բացակայությունը: Սակայն եթե Դուք կամ Ձեր ամուսինն ունեք որևէ գանգատ, պարտադիր դիմեք բժիշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Անուշ

Հարց. Բարև Ձեզ, ամուսնացած եմ, իմ դաշտանը գրեթե միշտ անկանոն է լինում՝ կամ շուտ, կամ ուշ ու տևում է 5-6 օր, բայց վերջին անգամ 10-ից ավելի եղավ ու  դեռ չի անցնում: Առատ արյունահոսություն չունեմ, բայց ամեն օր քիչ-քիչ լինում է: Ո՞րն է, ըստ Ձեզ, պատճառը:  Կարիք կա՞, արդյոք,  անհանգստանալու և դիմելու մասնագետի, թե՞ երբեմն պատահում են նման իրավիճակներ: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան. Հարգելի Անուշ, ամեն դեպքում ճիշտ է դիմել բժիշկի՝ լուրջ խնդիրները հերքելու համար: Անհրաժեշտ է անցնել գործիքային և լաբորատոր քննություններ՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Լարա

Հարց. Բարև Ձեզ. եթե կարող եք, խնդրում եմ, օգնեք մի հարցով՝ ես 2014 թվականի նոյեմբեր ամսին 13 շաբաթականում վիժել եմ գրիպի պատճառով: Հետո ստուգվել եմ, ասացին՝ նորմալ է ամեն ինչ, 3-6 ամսում կհղիանաս: Բայց դեռ որեւէ նորություն չկա. մարտին դաշտանս 10 օր ուշացավ, բայց այդ օրերին սրտխառնոց ունեի: Մարտի 14-ի փոխարեն դաշտան տեսա 24-ին, ապրիլ ամսին տեսա 22-ին, մայիս ամսին եղավ 18-ին:

Պատասխան. Հարգելի Լարա, նորմալ է համարվում դաշտանի ցիկլի տատանումը 21-35 օրվա ընթացքում: Վիժման պատճառները պետք է ճշգրիտ պարզել, քանի որ կան բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են հանգեցնել վիժման: Իսկ վերջինս էլ կարող է բերել երկրորդային անպտղության: Դիմեք բժիշկի, որը գրագետ կզբաղվի Ձեր հղիության պլանավորմամբ:

Լուսինե

Հարց: Բարև ձեզ , ես 2 ամսական հղի եմ, հաճախակի բարձ ճնշման պատճառով ունենում եմ գլխացավեր, ցավազրկման համար խմում եմ պարացետամոլ: Վնասակա՞ր է, արդյոք, դա  և եթե կա որևէ այլ միջոց, կարո՞ղ էք ասել: Շնորհակալություն

Պատասխան. Հարգելի Լուսինե, հղիության ընթացքում ճնշման բարձրացումը լուրջ խնդիր է համարվում, և անհրաժեշտ է լուրջ մասնագիտական զննում՝ պարզելու, թե ինչու է Ձեզ մոտ դիտվում ճնշման բարձրացում, որը կարող է հղիության ընթացքում լուրջ բարդությունների առաջացման պատճառ դառնալ: Իհարկե, գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնց միջոցով կարելի է կոնտրոլի տակ պահել Ձեր ճնշումը: Մոտեցեք Ձեր հղիությունը վերահսկող բժշկին և ցուցաբերեք լուրջ միջոցառումներ՝ պարզելու համար պատճառը և հետևանքներից խուսափելու համար:

Անի

Հարց: Հարգելի բժիշկ, խնդրում եմ պատասխանեք հարցիս. 8 շաբաթական հղիությունս ընդհատեցինք դեղորայքի միջոցով, քանի որ չզարգացող հղիություն էր: Անալիզների արդյունքում գրված էր ուրեապլազմա եվ միկրոպլազմա: Մեկ շաբաթ խմել եմ Յունիդոկս դեղը, 5 օր էլ խմել եմ Ամոկսիկլավ դեղը: Այդ դեղերից հետո մի անգամ դաշտան եմ տեսել ու հղիացել: Խնդրում եմ, ասեք՝ վտանգավո՞ր է, կարո՞ղ է վատ ազդեցություն ունենալ հղիությանս վրա:

Պատասխան. Դեղորայքի պատճառով հնարավոր բարդություններ առաջանալու հավանականությունը գրեթե զրոյական է,  եթե անցել է Ձեր նշված ժամանակը: