«Երեխաս ամեն օր ձու է ուտում: Արդյո՞ք վտանգավոր չէ նման սննդակարգը». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական  խմբաքանակին:

Հասմիկ

Հարց: Երեխաս շուտով կդառնա 5 ամսական, կշռում է 6 կգ, նախորդ ամսվա համեմատ աճել է 500 գրամով, արդյո՞ք դա նորմալ է այդ տարիքում: Նշեմ նաև, որ

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական  խմբաքանակին:

Հասմիկ

Հարց: Երեխաս շուտով կդառնա 5 ամսական, կշռում է 6 կգ, նախորդ ամսվա համեմատ աճել է 500 գրամով, արդյո՞ք դա նորմալ է այդ տարիքում: Նշեմ նաև, որ

երեխաս ստանում է արհեստական սնուցում, ծնվելիս քաշը եղել է 2100 գրամ:

 

Պատասխան: Հարգարժան Հասմիկ, Ձեր նշած ժամկետի համար այդ քաշի ավելացումը նորմալ է համարվում: Արհեստական սնուցման հետ զուգահեռ արդեն կարող եք անցնել հավելյալ սննդի:

Լուսինե

Հարց: Իմ աղջիկը 3.5 տարեկան է: Ունի ալերգիա հազի տեսքով, իսկ մեկ ամիս առաջ էկզեմա էր դուրս եկել ոտքին: Ի՞նչ արյան անալիզ պետք է տանք, որ պարզվի, թե ինչից է:

Պատասխան: Հարգարժան Լուսինե, խորհուրդ կտամ դիմել մանկական ալեգոլոգի, որովհետև դա միայն արյան անալիզով չէ, որ պետք է պարզել: Մասնագետն ավելի հստակ ախտորոշում կտա:

Ալլա

Հարց: Իմ փոքրիկը ծնվել է 3 կգ, 49 սմ, քաշի ֆիզիոլոգիական կորուստը 100գր։ Հիմա նա 3,5 ամսական է, կշռում է 4,500 գր, հասակը  60 սմ է։ Սնվում է միայն կրծքի կաթով։ Արդյո՞ք նա նորմալ քաշ չի հավաքում։ Հավելյալ սննդի (արհեստական կաթնախառնուրդի) կարիք կա՞, թե ոչ։

Պատասխան: Հարգարժան Ալլա, երեխան քաշից մի փոքր հետ է մնում, բայց նամակով հավելյալ սնուցում նշանակելը հակասում է բժշկական տակտիկային: Կարող եք զանգահարել կամ այցելել մեզ:

Ռոզա

Հարց: Իմ տղան 3 ամսական 10 օրական է,   նոր ենք սկսել Դ վիտամին ընդունել, մանկաբույժի կարծիքով գաղթունը փոքրացել է: Ի՞նչ խնդրիներ կարող է դա առաջացնել,  ի՞նչն է դրա պատճառը և արդյո՞ք օրական 1 կաթիլ չափաբաժինը բավարար է:

Պատասխան: Հարգարժան Ռոզա, կարծում եմ պետք է ուղակի վստահել Ձեր մանկաբույժին:

Էմիլ

Հարց: Իմ բալիկի մոտ ախտորոշել են սուր ալերգիա:  Բժիշկը նշանակել է սրսկում` Դեկսամետազոն: Արդյո՞ք այդ դեղը համապատասխան է ալերգիային:

Պատասխան: Հարգարժան Էմիլ, եթե Ձեր մանկական ալերգոլոգը նշանակել է Դեկսամետազոն, հավանաբար անհրաժեշտ է համարել, որ դա հենց այն հակաալերգիկ դեղամիջոցն է, որը կարելի է երեխայի համար:

Արմինե

Հարց: Ի՞նչ անել երեխայի հազի դեպքում:

Պատասխան: Հարգարժան Արմինե, երեխան կարող է ունենալ հազի բազմաթիվ պատճառներ, որոնցից ամեն մեկը պահանջում է իր բուժման տակտիկան:

Հարցը թերի է և միանշանակ պատասխան չունի:  Կխնդրեի հարցը լիարժեք ձևակերպել` նշելով , թե ինչն է հազի պատճառ հանդիսացել և քանի տարեկան է երեխան:

Մանե

Հարց: Աղջիկս 4 ամսական է, 3,5 ամսականում արյան տրոմբոցիտները միանգամից իջան,  սկզբում 64, հետո 52 , այնուհետև թիվը դարձավ միանիշ: Մեզ շտապ տեղափոխեցին Մոսկվայի գեմատոլոգիայի բաժին, որտեղ սկսեցին բուժումը: Հիմա բարձրանում է, շարունակում ենք կուրսը, որպես պատճառ նշեցին ինֆեկցիան , բայց գրիպով երեխան չի հիվանդացել, այդպես էլ հարցական մնաց ինձ մոտ,  թե որտեղից այդ ինֆեկցիան մտավ երեխայի արյան մեջ: Իմ և ամուսնուս արյան կարգերը բացասական են -3 և -1,երեխայինը նույնպես -3, ինձ ասում են,  որ բացասական արյուն ունեցող մայրը պետք է առաջին մի քանի օրը երեխային չկերակրի,  այլ թափի կաթը,  քանի որ այնտեղ կան բակտերիաներ: Արդյո՞ք դա ճիշտ է: Ծննդաբերելուց հետո ես կերակրել եմ առ այսօր, հնարավո՞ր է, որ այդ ինֆեկցիան իմ կաթից անցած լինի:

Պատասխան: Հարգարժան Մանե, Ձեր ենթադրությունները բացարձակ անհիմն են, ցանկացած արյան խումբ ունեցող մայր  իր երեխային պարտավոր է կերակրել կրծքով ծնված վայրկյանից սկսած: Այնպես որ հանգիստ եղեք:

Արմինե

Հարց: Երեխաս 10 ամսական է և շատ քիչ է ուտում,  միայն  կուրծք:  Ի՞նչ վիտամին խորհուրդ կտաք:

Պատասխան: Հարգարժան Արմինե, ցավոք սրտի վիտամինը չի կարող փոխարինել սննդին, խորհուրդ կտամ երեխային վարժեցնել այլ սննդատեսակներին: Այդ տարիքի  համար կա նախատեսված հավելյալ սնուցման ցանկ, որը կարող եք քննարկել ձեր մանկաբույժի հետ:

Բելլա

Հարց: Իմ տղան  4 տարեկան է,  1 տարի է ծնկներին ալերգիկ դերմատիտ է , փորձել եմ տարբեր կրեմներ, բայց չի օգնում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Հարգարժան Բելլա, խորհուրդ կտամ դիմել ալերգոլոգի խորհրդատվությանը, նման դեպքերում չի կարելի ինքնուրույն դեղորայք կամ կրեմ օգտագործել, քանի որ ալերգիկ հիվանդությունը ոչ թե մաշկի այդ հատվածի հիվանդություն է այլ ընդհանուր օրգանիզմի:

Ռուզաննա

Հարց: Տղաս 1,9 տարեկան է, շատ վատ է սնվում, բայց քաշը նորմալ է, վերին ծնոտի ատամները սկսել են փչանալ, ասում են սննդից  ու կալցիումի պակասից է: Կաթ չի խմում, կաթնաշոռ չի ուտում, միրգ չի սիրում, միայն բանան, մինչև հիմա կրծքով կերակրում եմ: Մեր մանկաբույժն ասում է նորմալ է, քաշի պրոբլեմ չունի: Ի՞նչ խորհուրդ կտաք, վիտամիններ ու կալցիում կարելի՞ է տալ:

Պատասխան: Հարգարժան Ռուզաննա, խորհուրդ կտամ ակտիվացնել հավելյալ սնուցումը, որովհետև այդ տարիքում կրծքի կաթը վիտամիններ, հանքային տարրեր և միկրոէլեմենտներ կարող է չապահովել:

Շողեր

Հարց: Հարգելի բժիշկ, իմ տղան 1 տարեկան 6 ամսական է, կրծքի կաթ չի ուտում, որովհետև երկրորդ փոքրիկն ունեմ, դրա փոխարեն ամեն օր կովի կաթ է խմում ու ամեն առավոտ 2 ձու ուտում / եփած ու ձվածեղ/: Արդյո՞ք վտանգավոր չէ այդ սննդակարգը:

Պատասխան: Հարգարժան Շողեր, այդ սննդակարգը վտանգավոր է Ձեր երեխայի համար, նույնիսկ մեծահասակը պետք է իր ռացիոնում ձու օգտագործի շաբաթական մեկ կամ երկու անգամ: