«Ամուսինս տարված է խաղամոլությամբ․ ինչպե՞ս օգնել նրան»․ պատասխանում է հոգեբանը

Հարց/Պատասխան

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան պատասխանում է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին։  

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Հարգելի՛ հոգեբան, ուզում եմ օգնել ամուսնուս, սակայն չգիտեմ ինչպես։ Արդեն երեք տարուց ավելի է, որ նա տարված է խաղամոլությամբ։ Ոչինչ չփոխեց նրան, անգամ՝ երեխայի ծնունդը։ Ինչպե՞ս պայքարեմ երևույթի դեմ և օգնեմ ամուսնուս:

Պատասխան՝ Երևույթի դեմ պայքարը կարող է անարդյունավետ լինել կամ շատ քիչ ու ժամանակավոր արդյունավետություն ունենալ։ Խաղամոլության, ինչպես և ցանկացած «մոլության» դեպքում պետք է դիմել հոգեթերապևտի ու ստանալ մասնագիտական աջակցություն։