Իմ գեղեցկուհու անունն Էմիլիա է:
Նա արդեն մեկ տարեկան և չորս ամսական է: Ինքս չեմ սիրում օգտագործել իդեալական բառը, քանի որ անթերի մարդ չկա, սակայն իմ փոքրիկի դեպքում վստահ կարող եմ ասել, որ նա իդեալական մանկիկ է :
Էմիլիան շատ խելացի է՝կրկնում է յուրաքանչյուր շարժում և ժեստ,որ ցուցադրում ենք: Շատ ուրախ բալիկ է իմ փոքրիկը:
Իմ գեղեցկուհու անունն Էմիլիա է:
Նա արդեն մեկ տարեկան և չորս ամսական է: Ինքս չեմ սիրում օգտագործել իդեալական բառը, քանի որ անթերի մարդ չկա, սակայն իմ փոքրիկի դեպքում վստահ կարող եմ ասել, որ նա իդեալական մանկիկ է :
Էմիլիան շատ խելացի է՝կրկնում է յուրաքանչյուր շարժում և ժեստ,որ ցուցադրում ենք: Շատ ուրախ բալիկ է իմ փոքրիկը: Սիրում է պարել, սակայն ոչ բոլոր երաժշտությունների ներքո. նախընտրում է արտասահմանյան երաժշտութան ոճը: Ժպտերես է ու մարդամոտ,իր գեղեցիկ ժպիտով զարդարում է թե՛ մայրիկի ու հայրիկի, և թե՛ իրեն շրջապատող ծանոթ և դրսում զբոսանքի ժամանակ հանդիպած անծանոթ մարդկանց օրը:«Ինչ լավ է` քեզ հանդիպեցինք, փոքրիկ», - հաճախ Էմիլիային են ասում ծանոթ, թե անծանոթ մարդիկ, քանի որ բոլորին դրական լիցքեր է հաղորդում:
Նա մայրիկի փոքրիկ օգնականն է:Երբ ես զբաղված եմ լինում տնային գործերով, իսկույնեւեթ իր դարակից մի փոքրիկ սրբիչ է վերցնում և ինձ կրկնօրինակելով փոշիներն է մաքրում:
Լսելով իմ խրախուսանքները,թե առանց իր օգնության գործը գլուխ չէր գա, իրեն շատ լավ և կարևոր է զգում:
Էմիլիան շատ ընկրասեր է՝ իր շուրջն է հավաքում մեր բակի երեխանրին և, չնայած իր փոքրիկ տարիքին, ինչ- որ խաղ է հորինում: Իրենից փոքր բալիկներին շատ նուրբ և սիրով է վերաբերվում:
Հուսով եմ ,որ պատանի հասակում իր բնավորության գծերը չեն փոխվի և միշտ կօգնեն, քանի որ բարությունն ամենաուժեղ զենքն է: