Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան:
Տարիք |
Ցերեկային քուն |
Գիշերային քուն |
Գումարային |
Տարիքին բնորոշ առանձնահատկությունները |
1 տարեկան
|
2-3 ժամ (2 քուն՝ 40 րոպեից մինչև 2 ժամ) |
10-12 ժամ
|
13-14․5 ժամ
|
Նշմարվում է դժվար անցումներից մեկը՝ երկու քնից մեկ քուն: Սովորում է քայլել: |
1․5 տարեկան |
1 քուն՝ 2 ժամով |
10-12 ժամ |
12-14 ժամ |
Անցնում է մեկ քնի: Ինքնուրույն քայլում է: |
2 տարեկան
|
1 քուն՝ 1-3 ժամով
|
10-11 ժամ
|
11-14 ժամ
|
Հնարավոր են մղձավանջային երազներ: Նկատվում է ցերեկային քնից կեղծ հրաժարում: |
3 տարեկան
|
1 քուն՝ 1-2 ժամով
|
10-11 ժամ
|
11-14 ժամ
|
Երեք տարեկանից սկսած երեխան կարող է չուզել ցերեկը քնել: Այդ դեպքում պետք է կազմակերպել հատուկ ժամ, երբ երեխան թեկուզ քնած չէ, բայց պառկած է մահճակալին, հանգստանում է:
|
4-7 տարեկան |
1 քուն՝ 1-2 ժամ |
9․5-11 ժամ |
10-13 ժամ |
Ցերեկային քնի բացակայության դեպքում անհրաժեշտ է գիշերային քունը սկսել հնարավորինս շուտ, որպեսզի երեխան քնի այն ամբողջ ծավալով, լրացուցիչ 30 րոպե էլ ավել, որպեսզի կոմպենսացնի ցերեկային քնի բացթողումը: |
Հավելենք, որ 7-10 տարեկան երեխայի գիշերային քունը կազմում է 10-11 ժամ, 10-12 տարեկանինը՝ 9-11 ժամ, 12-14 տարեկանինը՝ 9-10 ժամ: Նրանց դեպքում ցերեկային քունը բացակայում է: Նշված ժամային միջակայքերից 1 ժամ շեղումը կարող է համարվել նորմա, եթե երեխայի տրամադրությունն ու ինքնազգացողությունը դրական են: