Ցերեկային քուն. ե՞րբ կրճատել և ինչպե՞ս

1-3տարեկան

Երկու ցերեկային քնից մեկ ցերեկային քնի անցումը դյուրին չէ, ու կարող է պահանջվել տևական ժամանակ, որպեսզի դա լիովին իրագործվի:

Ընդհանրապես, մայրիկները պետք է իմանան՝ անցման առաջին նշանները գուցե ի հայտ գան արդեն իսկ 10 ամսականից հետո, սակայն երկու ցերեկայինը մինչև 14 ամսականն ակտուալ է: Մեկ ցերեկային քնի ցանկալի է անցնել  հենց 14 ամսականից հետո, երբ երեխան կկարողանա անարգել արթուն մնալ երեք ժամից ավելի՝ առանց գերհոգնելու: Բնական է, որ սկզբում գրաֆիկը կունենա մի փոքր խառը դասավորություն: Դա ասելով նկատի ունենք այն, որ շաբաթվա երկու կամ երեք օրը բալիկն ունենում է մեկ ցերեկային, իսկ մնացյալ օրերին՝ երկու: Այսպես արվում է մինչև ամբողջական անցումը:

Նկատենք, որ երբ երեխայի ցերեկային քունը լիարժեք է՝ երկու ժամին մոտ, անցումն առավել սահուն է ստացվում, քանի որ մինչև գիշերային քունը երեխան չի հասցնում գերհոգնել, ու երկրորդ ցերեկային այլևս չի պահանջվում: Եթե փոքրիկի ցերեկայինն անկանոն է և շատ կարճ՝ 30-80 րոպե, որից երեխան հագեցած չի արթնանում, պետք է կանոնավորել այն:

 

Նյութի աղբյուր՝ հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևայի ինստագրամյան էջ