Ինչպե՞ս և որքա՞ն տաք հագցնել երեխային․ ուղղորդում է մանկաբույժը

1-3տարեկան

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը։

Մեծահասակներից հաճախ կարելի է լսել, որ առանց գլխարկի զբոսնելու դեպքում զարգանում է մենինգիտ։ Ո՛չ, այդպես չէ։ Մենինգիտը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը հիմնականում առաջանում է մենինգոկոկ կոչվող միկրոբից։ Մենինգոկոկի հետ հանդիպման հավանականության վրա չի ազդում այն, թե ինչ կա երեխայի գլխին այդ ժամանակ։

Երեխային 3 բաճկոն հագցնել ևս պետք չէ։ Դեպքերի ճնշող մեծամասնությունը փաստում է, որ փոքրիկը հենց ծնողների մեղքով է ասում՝ «մրսում եմ»։ Միգուցե ծնողի համար ավելի հեշտ է երեխային շատ հագուստ  հագցնելը և վազվզելն արգելե՞լը, քան նրա հետ ակտիվ խաղալը։ Մտածե՛ք, որ հագուստի ավելցուկի պատճառով կարող է առաջանալ առատ քրտնարտադրություն, ինչը կնպաստի հարբուխի զարգացմանը։ Պարտադիր չէ, որ հարբուխը լինի գերսառեցման պատճառով։

Կարևոր է նաև իմանալ՝ երեխաների նյութափոխանակությունը մի քանի անգամ ավելի ինտենսիվ է, քան մեծահասակներինը։ Միավոր ժամանակում փոքրիկն ավելի շատ ջերմություն է արտադրում, քան մեծահասակը։ Հետևաբար, միջավայրը, որը ծնողին սառն է թվում, երեխայի համար կարող է նորմալ լինել կամ այնտեղ, որտեղ մեծի համար տաք է, երեխայի համար շոգ է լինում։          

Հարկավոր է, որ փոքրիկն անձամբ ընտրի իր հագուստն ու դրա քանակը։ Երեխայի մոտ ինքնուրույն հագնվելու սովորություն ձևավորելն անհրաժեշտություն է։

 

 

Աղբյուրը՝  Արթուր Ջանազյանի ֆեյսբուքյան էջ