Ատամնաբույժ Տաթևիկի խոսքով փոքրիկների ատամները սկսում են դուրս գալ 2 ամսականը լրանալուց հետո: Այն ուղեկցվում է լնդերի այտուցվածությամբ, ջերմությամբ և թքարտադրությամբ, որի համար պետք չէ անհանգստանալ:
«Փոքրիկներն, ի տարբերություն մեծերի, ունենում են 20 կաթնատամ, որոնք շատ կարոր են նրանց համար: Փոքրերի կաթնատամները հաճախ շատ շուտ են փչանում, անհրաժեշտություն է լինում հեռացնել, որն էլ հետագայում հանգեցնում է ատամնաշարի անհավասարաչափության»,- ասում է ատամնաբույժը:
Տաթևիկը նշեց, որ ատամի նեխումը առաջանում է սննդի մնացորդից, ատամների ոչ ճիշտ և ոչ պարբերաբար մաքրումից:
«Փոքրիկի առաջին ատամներն հայտնվելուց հետո պետք է սկսել խնամքը: Պետք է վերցնել փափուկ խոզանակ, քիչ քանակությամբ ատամի
Ատամնաբույժ Տաթևիկի խոսքով փոքրիկների ատամները սկսում են դուրս գալ 2 ամսականը լրանալուց հետո: Այն ուղեկցվում է լնդերի այտուցվածությամբ, ջերմությամբ և թքարտադրությամբ, որի համար պետք չէ անհանգստանալ:
«Փոքրիկներն, ի տարբերություն մեծերի, ունենում են 20 կաթնատամ, որոնք շատ կարոր են նրանց համար: Փոքրերի կաթնատամները հաճախ շատ շուտ են փչանում, անհրաժեշտություն է լինում հեռացնել, որն էլ հետագայում հանգեցնում է ատամնաշարի անհավասարաչափության»,- ասում է ատամնաբույժը:
Տաթևիկը նշեց, որ ատամի նեխումը առաջանում է սննդի մնացորդից, ատամների ոչ ճիշտ և ոչ պարբերաբար մաքրումից:
«Փոքրիկի առաջին ատամներն հայտնվելուց հետո պետք է սկսել խնամքը: Պետք է վերցնել փափուկ խոզանակ, քիչ քանակությամբ ատամի մածուկ, փոքրիկին նստեցնել հարմար դիրքով և սկսել մաքրել ատամները` խոզանակի շրջաձև շարժումներով»,- բացատրում է ատամնաբույժը:Նա խորհուրդ է տալիս ատամները մաքրել օրական 2 անգամ, ցանկալի է քաղցր ուտելիքներից հետո ևս: Ծնողները կարող են սովորեցնել փոքրիկին մաքրել ատամները սեփական օրինակով: Իսկ 2 տարին լրանալուց հետո պարբերաբար հաճախել ատամնաբույժի:
Ատամնաբույժը խորհուրդ չտվեց զբաղվել ինքնաբուժությամբ, չօգտագործել ցավազրկող մածուկներ: 3 օր անընդմեջ ջերմելուց հետո դիմել բժշկի, այդ դեպքում /ըստ ատամնաբույժի/ ատամները չեն ջերմության պատճառը:
«Պետք չէ երեխային թողնել ատամի մածուկի ընտրությունը, դրանք պարունակում են ֆտորային մնացորդներ իսկ երեխաները հաճախ կուլ են տալիս այն: Ատամի մածուկ ընտրելիս անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ»,- ասում է ատամնաբույժը:
Անի Ասատրյան
Այս թեմայով կարդացեք նաև`
Երեխայի ատամների հիգիենան. ե՞րբ պետք է փոքրիկը սկսի լվանալ ատամները