Շփման նեղ սահմանների դեպքում երեխան չի զարգանա

Խնամք

Փոքրիկ Վահագն արդեն 2 տարեկան է, բայց մայրը ասում է, որ երեխան մարդաշատ վայրերում լալիս է, կաշկանդվում:

«Տանը շատ հանգիստ է, հաճախ թողնում եմ տատիկի կամ պապիկի մոտ, բայց նրանցից բացի ոչ-ոքի մոտ չի գնում, անգամ տանը հյուրեր չենք կարողանում ընդունել»,-ասում է Վահագնի մայրը:

Հոգեբան Իրինա Բաղդասարյանն ասում է, որ դա պայմանավորված է երեխայի դաստիարակությամբ. «Նորմալ երևույթ է, երբ երեխան, ապրելով փոքր ընտանիքում, ունենալով  նեղ շրջապատ,  մարդաշատ և աղմուկոտ վայրերում սկսում է լաց լինել»:

3 տարեկանից երեխաների մոտ սկսում է ձևավորվել ամոթի զգացումը, սխալ վարքից հետո նրանք սկսում են փախչել սեփական «ես»-ից`  մեղավորությունը թողնելով ուրիշների վրա:

«Շատ մեծ կապ ունի ծնողի դիրքորոշումը. կան ծնողներ, որոնք չեն թողնում երեխային խաղալ այս կամ այն երեխայի հետ, դա կոմպլեքսավորում է երեխային»,-ասում է հոգեբանը:

8 տարեկան Լիլիթի մայրը պատմում է, որ ամուսինը հաճախ արգելում է երեխային բակում խաղալ, տղաների հետ` առավել ևս:

«Ի տարբերություն ամուսնուս, ես դեմ չեմ, որ աղջիկս խաղա իր տարեկիցների հետ, դրանում վատ  ոչինչ չկա, երեխաներ են վերջիվերջո»,-ասում է Լիլիթի մայրը:

Հոգեբանի խոսքով` երեխան կարող է շփոթվել ծնողների դիրքորոշումից, չկողմնորոշվել` ինչպես պետք է վարվի, վստահի±  մարդկանց,  թե± ոչ:

«Պատնեշները դնում են ծնողները: Եթե սկզբում դնեն շատ նեղ սահմաններ, երեխան չի զարգանա, բայց որքան շատ լինի ինֆորմացիան մեծերից, երեխան այնքան զարգացած կլինի»,- ասում է հոգեբանը:

Ըստ հոգեբանի` երեխային սկզբում պետք է տալ ամենալայն սահմանները, որպեսզի նա ընդունի, շոշափի, տեսնի, այնուհետև ընտրի ճիշտը, իսկ ծնողները պետք է պարզապես խորհուրդներ տան:

Անի Ասատրյան