Կարդացեք նաև առաջին և երկրորդ մասերը:
Գլխի մաշկախտ /էկզեմա/
Մաշկախտը դեղնավուն կամ շագանակագույն կեղև է երեխայի գլխի վրա: Երբեմն կարող են ախտահարվել երեխայի դեմքն ու մարմնի մաշկը` կարմիր թեփոտ ցանի տեսքով: Սովորաբար դա երեխային չի անհանգստացնում, սակայն տհաճ տեսք ունի:
Ախտանշանները: Շագանակագույն կամ դեղնավուն կեղև երեղայի գլխի մազոտ մասերում: Մանկաբույժը Նաիրա Գինոյանը խորհուրդ է տալիս դիմել բժշկի, եթե ցանի տարածվելը երեխային բացահայտ անհանգստացնում է, բորբոքվում է կամ թաց տեսք ունի և 5 օրվա ընթացքում չի անցնում:

Մանկաբույժը խորհուրդ է տալիս նման դեպքում երեխայի գլխի ցանին ձեթ քսել, որպեսզի փափկի, ձեթը չպետք է մաքրել 3-24 ժամվա ընթացքում: Դրանից հետո պետք է զգուշորեն սանրել, որ թեփը թափվի, ու երեխայի գլուխը լվանալ: Եթե ցանը տարածվում է, պետք է հետևել, որ մաշկի ախտահարված մասերը չոր ու մաքուր լինեն:
Գերսառեցում
«Կյանքի առաջին շաբաթներին երեխաների մարմնի ջերմաստիճանը դեռևս կարգավորված չէ, -ասում է Նաիրա Գինոյանը: -Երբ փոքրիկը մրսում է, մարմնի ջերմաստիճանն ընկնում է, իսկ դա շատ վտանգավոր է հատկապես վաղածին երեխաների համար»:
Ախտանշանները: Երեխան լալիս է ու անհանգիստ է: Ձեռքերի թաթիկներն ու ոտքերի ներբանները սառն են: Եթե երեխան մրսել է, նրան պետք է տեղափոխել տաք սենյակ, կերակրել ու չբավարարվել միայն լրացուցիչ հագուտով կամ ծածկոցով: Մանկաբույժը անհրաժեշտ է համարում անհապաղ դիմել բժշկի, եթե երեխայի մարմնի ջերմաստիճանը 36 աստիճանից ցածր է:
Գերտաքացում
Շատ տաքացնելը նույնքան վտանգավոր է, որքան մրսեցնելը, հատկապես, երբ երեխան վատառողջ է և բարձր ջերմություն ունի:
Ախտանշանները: Երեխան անհանգիստ է, մաշկը տաք է ու քրտինքով պատված, բարձր ջերմություն ունի:
«Եթե երեխայի ջերմություը 39 աստիճանից բարձր է, պետք է անհապաղ դիմել բժշկի, -ասում է մանկաբույժ Գինոյանը` հավելելով, որ երեխային պետք է տեղափոխել ավելի զով տեղ ու հանել վերնազգեստը և փոքրիկի մարմինը շփել գոլ ջրով /կարելի ավելացնել նաև օղի/:
Գերսառեցումից և գերտաքացումից խուսափելու համար փոքրիկի սենյակում ջերմաստիճանը մշտապես պետք է լինի 21-22 աստիճան:
Երեխային օգնելու համար նշանակվում են շատ հեղուկներ: Մինչև վեց ամսական երեխաներին, որոնք սնվում են կրծքի կաթով, պետք է կերակրել շուտ-շուտ և քիչ-քիչ: Եթե ջերմաստիճանը 37-ից բարձր է, պետք է տալ միայն պարացետամոլ:
Շարունակելի
Լիանա Հովհաննիսյան, Անի Ասատրյան