Ճոճանակ իմ, ճոճանակ․ բանաստեղծություն

Ժամանց

Ճոճանակ իմ, ճոճանակ,

Ճոճիր, ճոճվեմ շարունակ,

Որ ես առանց թևերի

Հասնեմ երկինք կապուտակ:


Այդ ինչպե՞ս ես թռչում վեր

Առանց փետուր ու թևեր,

Ճոճանակ իմ, ճոճանակ,

Տար ինձ երկինք, նորից բեր:


Ճոճիր, ճոճվեմ, լիանամ,

Աստղերին միանամ,

Աստղ բերեմ երկնքից,

Նրա փայլով հիանամ:


Ճոճանակ իմ, ճոճանակ:

 

 

 

 

Հենրիկ Բաբաջանյան