Փոքրիկի համար կաթնաշոռով և մրգերով խյուս պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե։ Հարկավոր է վերցնել․
Տանձ - 1 հատ
Բանան - 1 հատ
Կաթնաշոռ - 2 ճաշի գդալ
Պատրաստման ընթացքը
Առաջին հերթին հեռացնում ենք մրգերի կեղևները, բաժանում փոքրիկ կտորների։ Եռացող ջրի մեջ դնում ենք տանձի կտորներն ու եփում 5 րոպե։ Եփված տանձը, կտրատված բանանը և կաթնաշոռը խառնում ենք բլենդերով՝ ստանալով համասեռ զանգված։ Կարող եք միանգամից մատուցել համեղ և թեթև խյուսը։
Բարի ախորժակ