Հնդկահավով և բանջարեղենով ապուր 1-3 տարեկանների համար

Սնունդ

Ապուրները դրական ազդեցություն են ունենում մարսողական համակարգի աշխատանքի վրա և  շաբաթվա կտրվածքով պետք է տրվեն երեխային առնվազն 2-3 անգամ:

Կոնկրետ բանջարեղենային ապուրները պարունակում են մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր, որոնց շնորհիվ բարելավվում է աղիների շարժունակությունը։ Իսկ երբ բանջարեղենը համադրվում է մսի հետ, ապա սնունդը վերածվում է  սպիտակուցների ու էներգիայի արժեքավոր աղբյուրի: Առաջարկում ենք վերցնել․

  •  30 գ հնդկահավի կրծքամիս
  •  1 գազար
  •  3 հատ կարտոֆիլ
  •  Քիչ քանակությամբ բազուկ

 

Այժմ անցեք պատրաստմանը: Հնդկահավի միսը եփեք մոտ 40 րոպե: Եփված միսը բաժանեք փոքր կտորների, որպեսզի երեխային հարմար լինի ուտելը: Միանշանակ կարելի է բալիկին մանր կտորներով սնունդ առաջարկել՝ ծամելու հմտություններն առավել զարգացնելու համար:  Կարտոֆիլը գազարի հետ մանրացրեք, իսկ բազուկը քերեք: Բանջարեղենը ևս եփեք ու վերջում ավելացրեք հնդկահավի միսը, ձիթապտղի ձեթը:  Երեխայի համեղ ապուրը պատրաստ է: 

 

 

Բարի ախորժակ