Անհրաժեշտ բաղադրիչները
Ձու - 1 հատ
Խնձոր - 2 հատ
Կաթ - 3 ճ․ գ․
Վարսակ - 2 ճ․ գ․
Չամիչ - ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1․ Պետք է, նախ, ջեռոցը տաքացնեք 180° ջերմաստիճանի ներքո:
2․ Տարայի մեջ խառնում եք ձուն, կաթը և վարսակի փաթիլները:
3․ Այնուհետ մաքրում եք խնձորները, հեռացնում կորիզները, կտրատում խորանարդաձև, ավելացնում խառնուրդին: Վերջում կարող եք լցնել նաև չամիչը:
4․ Տվյալ զանգվածը տեղափոխում եք ալյումինե փայլաթիթեղով պատված ֆորմաների մեջ ու թխում ջեռոցում 30-40 րոպե:
Բարի ախորժակ