Շատ արագ պատրաստվող կաթնաշոռով թխվածք՝ նախաճաշի համար

Սնունդ

Անհրաժեշտ բաղադրիչներ

Կաթնաշոռ - 200 գր.

շաքարավազ - 3-4 ճ․ գ․

մանրաձավար -  3 ճ.գ

ձու -  1 հատ

թթվասեր -  1 ճ.գ.

վանիլին

չամիչ (կամ այլ չոր մրգեր)

կարագ (տապակին քսելու համար)

 

Պատրաստման եղանակը

 

Առաջին հերթին չամիչը թրջել եռման ջրում։

Այնուհետև կաթնաշոռը պատառաքաղով ճզմեք, ավելացրեք ձուն և շարունակեք խառնել։

Ստացված զանգվածին ավելացնում ենք շաքարավազը, մանրաձավարը և վանիլինն ու լավ խառնում։  

Չամիչը լվանում ենք սառը ջրի տակ, հանում ավելորդ պոչերն ու ավելացնում կաթնաշոռային զանգվածին։

Տապակը մանրակրկիտ յուղում ենք կարագով։ Զանգվածը լցնում ենք կաղապարի մեջ, հարթեցնում, ապա երեսին թթվասեր քսում։

Եփում ենք 30 րոպե՝ 180 աստիճանով։

Երբ թխվածքը պատրաստ է, ցանում ենք շաքարի փոշի։ Ցանկության դեպքում զարդարում ենք հատապտուղներով։

 

Բարի ախորժակ