Վտանգավո՞ր է արդյոք երեխաների համար լուսանկարչական սարքի լուսարձակումը

Ժամանց

Այս հարցը հաճախ են տալիս ծնողները։ Ի վերջո, կարելի է՞ երեխային լուսանկարել՝ օգտագործելով լուսարձակումը։

Մինչև օրս դեռևս չկա գիտականորեն ապացուցված փաստ, որ լուսանկարչական սարքի լուսարձակումը վնասակար է երեխաների համար։

Համաձայնեք, որ լուսարձակումը ոչ այնքան հաճելի երևույթ է նույնիսկ մեծահասակների համար, սակայն լավ լուսանկար ստանալու համար երբեմն կարելի է դիմանալ ակնթարթային այդ լույսին։ Բայց եթե խոսքը փոքրիկների մասին է, ապա արժե իմանալ․

1․ Որքան մութ է սենյակում, այնքան լուսարձակումը տհաճ է։


Խորհուրդ՝ օգտագործեք լույսի այլ աղբյուրներ։

 

2․ Որքան մոտ է լուսանկարչական սարքը դեմքին, այնքան տհաճ է լուսարձակումը։

 

Խորհուրդ՝ լուսանկարեք՝ պահպանելով որոշակի հեռավորություն։

 

3․ Որքան հաճախ են ձեզ կամ երեխային լուսանկարում լուսարձակումով, այնքան շատ է լույսն ազդում նյարդերի վրա։

 

Խորհուրդ՝ միանգամից այդքան շատ մի լուսանկարեք։


4․ Հատկապես տհաճ է, երբ լուսարձակման լույսն անմիջապես ընկնում է աչքերի մեջ։

 

Խորհուրդ՝ օգտագործեք լուսային անդրադարձիչներ։ 

 

Իրենց երեխաներին լուսանկարել սիրող մայրիկներին ու հայրիկներին խորհուրդ ենք տալիս՝ երբ ֆոտոսեսիայի ժամանակ ձեր երեխան սկսում է լաց լինել, հրաժարվել լուսանկարվելուց, մի՛ ստիպեք նրան, քանի որ ակնթարթորեն վառվող-մարող վառ լույսն ազդում է երեխայի նյարդերի վրա։

Բժիշկ Կոմարովսկին այս հարցում խորհուրդ է տալիս ընտրել պրոֆեսիոնալ լուսանկարչական ստուդիաներ, որտեղ կան հատուկ սարքեր, անդրադարձիչներ, որոնք որոշ չափով չեզոքացնում կամ ցրում են ակնթարթային լուսարձակումը։

Այսպիսով՝ փաստենք, որ լուսարձակումը, մեծ հաշվով, վնասակար չէ երեխաների համար։ Բայց այն, իհարկե, նյարդայնացնող է: Եվ որպեսզի փոքրիկն անհարկի չնյարդայնանա, նրան լուսանկարելիս հաշվի առեք վերևում նշված խորհուրդները: 

 

Աղբյուրը՝ komarovskiy.net