Խաղալիքներ 1 - 1.5 տարեկան երեխաների համար - մաս 2

Ժամանց

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ:

Գնդակ

Գնդակը փոքրիկի համար լավագույն խաղալիքներից է: Ընտրություն կատարելիս ուշադրություն դարձրեք նյութին, ձևին, չափսին ու քաշին: Կարող եք գնել կտորե կամ փուչիկ հիշեցնող թեթև գնդակներ, որոնք երեխան կկարողանա նետել ու զվարճանալ: Խուսափեք կաուչուկե փոքր գնդակներից: Այն, հնարավոր է, հայտնվի փոքրիկի բերանում: Եվ, առհասարակ, երեխային մի տվեք կասկածելի բաղադրությամբ ու փոքր չափսի խաղալիքներ:

 

Լվացվող յուղամատիտներ և թուղթ

Փոքրիկին տվեք մի քանի յուղամատիտ, որպեսզի խզբզի թղթի վրա: Իսկ թուղթը կարող եք դնել հատակին: Այդպես ավելի հարմար կլինի:  Շատ պետք չէ տալ, որպեսզի չխճճվի:

 

Հեծանիվ

Հեծանիվ վարելով՝ երեխան սովորում է պահպանել հավասարակշռությունը: Հեծանիվ վարելը նաև մարզում է երեխայի ոտքի մկանները և օգտակար է շնչառության համար: Կան հեծանիվներ, որոնք ունեն ինքնակառավարվող ռեժիմ: Այն միացվում է այն ժամանակ, երբ երեխան հոգնում է, սակայն այս մեխանիզմով աշխատող հեծանիվները և թանկ են, և, համաձայնեք, ավելի հաճելի է, երբ ինքդ ես վարում հեծանիվը:

 

Պատկերների գիրք

Երեխաներին դուր են գալիս գունավոր պատկերներով գրքերը: Գնեք նրա համար տարատեսակ ուսուցանող գրքեր: Երեխան նույնիսկ կարող է իր սեփական «գրադարանը» ունենալ, որտեղից ամեն երեկո կընտրի գրքեր, որոնք կկարդաք միասին քնելուց առաջ:

 

Աղբյուրը՝ babycenter.com