Այս տարիքում երեխան պետք է ստանա բազմատեսակ սնունդ ընտանեկան սեղանից` օրական երեք անգամ: Բացի այդ, օրական երկու անգամ երեխան պետք է ստանա լրացուցիչ սնունդ: Դա կարող է լինել կերակրատեսակ ընտանեկան սեղանի կամ սննդարար նյութերով հարուստ այլ սնունդ, որը կարելի է տալ կերակրումների միջև ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր հիմնական կերակրման ծավալը պետք է կազմի առնվազն 250 մլ /1 բաժակ/: Հարկավոր է սահմանափակել քաղցրավենիքը /անուշեղեն, շոկոլադ/ և գազով ըմպելիքը:

Ստորև բերված են այն սննդամթերքների տեսակները, որոնք խորհուրդ են տրվում երկու տարեկան և բարձր տարիքի երեխաների համար.
- կերակուրներ ընտանեկան ընդհանուր սեղանից, ապուրների բազմազան տեսականի, բորշ, շոգեխաշած միս, հավ, ձուկ, ձու և այլն,
- Ձեր տեղանքում աճող բոլոր մրգերն ու բանջարեղենը,
- բանջարեղենի հյութեր, մրգահյութեր, թարմ մրգերից կամ մրգաչրից կոմպոտ,
- կաթնամթերքներ` մածուն, կաթնաշոռ, /Նարինե/, թթվասեր, կաթի սեր և այլն:
Որպեսզի երեխան ստանա լիարժեք սնունդ, անհրաժեշտ է նրան տալ ամեն տեսակ ուտելիքներ` առանց բացառության:Խուսափեք միայն կծու, յուղալի, աղի և պահածոյացված կերակուրներից:
Ներկայացրեց Անի Ասատրյանը