Ինչպե՞ս հայտնաբերել երեխային վնասող մթերքները

Սնունդ

Առաջին մասը կարդացեք այստեղ:

Նախապես հարկավոր է որոշել, թե որ մթերքներն են կաթի միջոցով վնասում փոքրիկին: Դա դժվար չէ, եթե կիրառվի ներքոհիշյալ եղանակը, որ ներառում է երեք փուլ:

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ: Հարկավոր է կազմել կերակրող մոր սննդի մեջ օգտագածվող այն մթերքների ցուցակը, որոնք ավելի կասկածելի են թվում, և դրանց դիմաց գրանցել երեխայի վարքագիծը՝ անհանգստություն, լաց, խիթեր, ուռած փորիկ, փորկապություն կամ լուծ, գազեր, գիշերն անհասկանալի պատճառով արթնանալ, հետանցքի շուրջը կարմիր շրջան։

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ: Հարկավոր է դադարեցնել կասկածելի մթերքներից մեկի կամ անհրաժեշտության դեպքում՝ բոլոր կասկածելի մթերքների օգտագործումը մոր սննդի մեջ 10-14 օրվա ընթացքում` ուշադիր հետևելով երեխայի վարքագծին։ Եթե երեխայի անհանգստությունը շարունակվում է, ուրեմն պատճառը մոր սնունդը չէ։

ԵՐՐՈՐԴ ՓՈԻԼ։ Եթե երեխայի անհանգստության նշաններն անհետացել կամ պակասել են, որոշ ժամանակ անց կարելի է նորից օգտագործել կասկածելի մթերքը։ Եթե 24 ժամվա ընթացքում պահպանվում է երեխայի անհանգիստ վիճակը, պետք է ժամանակավորապես հրաժարվել այդ մթերքից։ Ճիշտ է, կերակրող մայրերը հաճախ անսխալ կռահում են երեխային վնասող մթերքները, բայց այս եղանակը բացառում է սխալը։ Որոշակի գրգռիչ մթերքների նկատմամբ երեխայի վերաբերմունքը զրկում է նրան շատ օգտակար նյութերից, բարեբախտաբար այն հաճախ ժամանակավոր բնույթ է կրում և որոշ ժամանակ անց կերակրող մայրը կրկին կարող է օգտագուծել իր սիրած մթերքները:

Ոչ մի սննդամթերք չի կարելի չարաշահել

Ճիշտ է, երեխաներից շատերն զգայուն են մոր սննդի նկատմամբ, բայց հաճախ նրանց անհանգստության պատճառը նաև այդ սննդամթերքները չափից  ավելի օգտագործելն է։ Եթե մայրը չափավոր է սնվում, երեխան արագ վարժվում է դրան։ Եթե մայրը խստորեն հետևում է իր սննդին, հրաժարվում է կասկածելի մթերքներից, բայց երեխան շարունակում է անհանգիստ լինել, պետք է բժշկի դիմել, փոքրիկին կարող են անհանգստացնել այլ պատճառներ։ Ցանկացած դեպքում չպետք է հրաժարվել կրծքով կերակրելուց։