Ե՞րբ է հարկավոր ջերմիջեցնող տալ երեխային․ մասնագետի պարզաբանումները

Խնդիրներ

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:

 

Եթե երեխան ունի 38,5 C, բայց ժպտում է, խմում հեղուկներ, իսկ սենյակում բավարար խոնավություն կա և շոգ չէ, ապա կարելի է խուսափել դեղորայքից:

Իսկ եթե երեխան ունի 37,5 C տաքություն, բայց թույլ է, լուծում է, չի խմում, սենյակում չկա բավարար խոնավություն և շոգ է, պետք է շտապ տալ ջերմիջեցնողներ, որովհետև այս պայմաններում մարմնի բարձր ջերմաստիճանը խիստ վտանգավոր է: Երեխան կարող է մեծ քանակության հեղուկ կորցնել։

 

Կոնկրետ խորհուրդներ այն հարցի շուրջ, թե երբ տալ ջերմիջեցնողներ․

  •   երեխան վատ է տանում ջերմաստիճանի բարձրացումը (կապ չունի ինչքան է բարձրացել. եթե երեխան վատ է, պետք է տալ)
  •   երեխայի անադեկվատ պահվածք, որը կապված է ջերմաստիճանի բարձրացման հետ
  •   շնչական անբավարարության նշաններ (հևոց, դժվարաշնչություն)
  •   հեղուկի կորուստ՝ փսխում, լուծ, չոր և շոգ օդ
  •   երեխան կատեգորիկ հրաժարվում է հեղուկներ խմել
  •   կան նյարդային համակարգի ուղեկցող հիվանդություններ
  •   երեխային զննել է բժիշկն ու ասել, որ պետք է տալ