Երեխայի համար գիշերանոթին նստելու գրաֆիկ սահմանեք, ընդ որում՝ գիշերային ու ցերեկային:
Երեխաների մեծ մասը մինչև 4 տարեկան հասակը դադարում է ցերեկը տակն անել, բայց նույնը չի կարելի ասել գիշերվա մասին: Որպեսզի երեխան չթրջի տակը, հարկավոր է, որ ուղեղը, մկանները և միզապարկը նորմալ գործեն, ընդ որում՝ միասին: Սա բարդ պրոցես է, որին հասնելու համար օրգանիզմը պետք է ֆիզկական համապատասխան զարգացում ապրի:
Ի՞նչ պետք է կարողանա անել երեխայի օրգանիզմը
- Երեխայի միզապարկը պետք է բավականաչափ տեղ ունենա, որպեսզի տեղավորի գիշերային մեզը:
- Օրգանիզմը պետք է արտադրի այն հորմոնը, որի շնորհիվ գիշերային ժամերին ավելի քիչ մեզ է արտադրվում:
- Միզապարկին կից գործող նյարդերը պետք է հնարավորինս ուժեղ ազդակներ ուղարկեն ուղեղին՝ երեխային արթնացնելու և հուշելու, որ նա պետք է զուգարան գնա:
- Երեխայի մկանները պետք է ի վիճակի լինեն զսպելու մեզը, քանի դեռ նա չի հասել զուգարան:
Ըստ Ամերիկայի մանկաբույժների ակադեմիայի՝ երեխաների մոտ 90 տոկոսը մինչև 7 տարեկանն ինքնուրույն դադարում է գիշերը տակն անել: Դրա համար էլ բժիշկները մինչև այդ տարիքը սովորաբար չեն առաջարկում գիշերամիզությունը բուժող միջոցներ:
Դուք այն դեպքում կարող եք ակնկալել, որ երեխան գիշերը չի թրջի տակը, եթե մոտ 6 ամիս անդադար նա ցերեկը կարողանա կառավարել միզարձակումը:
Եթե կա անհրաժեշտություն, կարող եք և վերադառնալ տակդիրին`այդպիսով երեխային ազատելով ավելորդ ճնշումից և հնարավորություն տալով ֆիզիոլոգիապես զարգանալ և նորից փորձել կառավարել գիշերամիզությունը: Մեկ այլ տարբերակ էլ տակդիրի ֆունկցիա ունեցող, բայց լվացվող ներքնաշորն է`նախատեսված հատուկ գիշերամիզություն ունեցող երեխաների համար: Դուք պետք է փորձեք մի քանի տարբերակ`հասկանալու համար, թե որն է ամենահարմարը ձեր երեխայի դեպքում:
Աղբյուրը`babycenter.com
Կարդացեք նաև՝
Գիշերամիզություն. որո՞նք են պատճառները
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի օգնեք երեխային հաղթահարել գիշերամիզությունը