Երբ ապագա մայրիկն իմանում է փոքրիկի երեխայի սեռը, սկսում է գնել տարբեր խաղալիքներ, երեխայի խնամքի պարագաներ, համապատասխան գույնի հագուստ:
Աղջկա համար սովորաբար գնում են վարդագույն հագուստ և տիկնիկ, իսկ եթե երեխան տղա է, ապա՝ կապույտ հագուստ և խաղալիք ավտոմեքենա: Երեխան մինչև 1 տարեկանը դեռ չի հասկանում՝ ինչու է խաղում տիկնիկով կամ մեքենայով: Մեծանալով՝ նա իր սեռն ասոցացնում է խաղալիքների ու իրեն շրջապատող առարկաների հետ: Օրինակ՝ 4 տարեկան աղջիկը գիտի, որ իրեն պետք է դուր գան (և հենց դուր են գալիս) վարդագույն հագուստ, տիկնիկներ ու «աղջկական» տարբեր պարագաներ: Տղաների մոտ հակառակը՝ նրանց դուր են գալիս սուպերհերոսները, զենքերը, մեքենաները, մի խոսքով`այն, ինչն ասոցացվում է տղաների, ուժի հետ:
Ի՞նչ անել, եթե ամեն ինչ հակառակն է՝ տղան ավելի շատ հետաքրքրվում է տիկնիկներով, իսկ աղջիկները՝ մեքենաներով և զենքերով:
Լինում են տղա երեխաներ, որոնք նախընտրում են խաղալ տիկնիկներով: Իրականում՝ մեծ տարբերություն կա տիկնիկով խաղացող տղաների և աղջիկների միջև: Աղջիկ երեխաները բնությունից օժտված են մայրական բնազդով: Նրանք ու տիկնիկները հիմնականում լինում են «աղջիկ-մայր» դերերում, որտեղ երեխան մայրն է: Տղաների դեպքում այլ է. նրանք տիկնիկի մեջ տեսնում են իրենց: Խնդիրն այն է, որ տիկնիկները հիմնականում «իգական սեռ»-ի են:
Մինչև այս հարցին ավելի մանրամասն անդրադառնալը մի հարցի պատասխանեք. դուք տղա՞, թե՞ աղջիկ էիք ուզում ուենալ: Շատ հաճախ ծնողները ցանկանում են տղա ունենալ, սակայն ծնվում է աղջիկ: Ենթագիտակցաբար նրանք աղջկան տղայական խաղեր են գնում, տղայի նման են դաստիարակում: Սա շատ է ազդում երեխայի հոգեբանության վրա: Նույնն է նաև հակառակ դեպքում. երբ ծնվում է տղա, իսկ ծնողները ցանկանում էին աղջիկ ունենալ: Շատ են հանդիպում դեպքեր, երբ ծնողները երեխային անվանակոչում են ունիսեքս անուններով:
Եթե տղա երեխան խաղում է տիկնիկով, իսկ աղջիկն ավտոմեքենայով ու զենքով, անհանգստանալու լուրջ պատճառ չկա: Որպեսզի ձեր բոլոր կասկածները փարատվեն երեխայի «նախասիրությունների» վերաբերյալ, կարող եք դիմել բժիշկ-էնդոկրինոլոգի և ստուգել երեխայի օրգանիզմում հորմոնների քանակը:
Լինում են դեպքեր, երբ տղաները լինում են ֆիզիկապես թույլ և, շփվելով աղջիկների հետ, նրանք իրենց ուժեղ են զգում: Իսկ աղջիկներն այնքան էլ չեն սիրում դանդաղ ու հանգիստ խաղեր, դրա համար ցանկանում են բարձրանալ ծառ ու վազել փողոցում:
Կարող եք գտնել ալտերնատիվ տարբերակ ու գնել չեզոք խաղեր՝ խճանկարներ, կոնստրուկտորներ:
Աղբյուրը՝ vospitaj.com