Ի՞նչ անել, երբ երեխան հրաժարվում է գիշերանոթից. խորհուրդներ մայրիկին

Խնդիրներ

Գիշերանոթը դրեք տեսանելի վայրում

Չնայած դժվար է չմիջամտել, երբ տեսնում եք, որ երեխան ուր որ է տակը կթրջի, այնուամենայնիվ, հիշեք, որ շատ հիշեցումը  կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, և փոքրիկն իրեն չափից ավելի վերահսկողության տակ զգա:

Չդադարող հիշեցումների փոխարեն, թե «դու գիշերանոթի կարիք ունես», պարզապես գիշերանոթը դրեք երեխայի համար տեսանելի վայրում։ Այդպես հնարավոր է՝ փոքրիկը վազվզի ու հիշելուն պես, առանց ձեր միջամտության, օգտագործի:

Մի՛ պնդեք

Ստիպողաբար փոքրիկին գիշերանոթին նստեցնելը կարող է նրա ընդվզման պատճառ դառնալ: Եթե ձեր փոքրիկը մի քանի րոպեով նստում է գիշերանոթին, այնուհետեւ  ցատկելով` վազում դեպի խաղը, ապա մի՛ արգելեք նրան:  Արդյունքը, իհարկե, կարող է լինել տակը թրջելը, բայց նույնքան հավանական է, որ նա կվերադառնա դեպի գիշերանոթը, երբ զգա դրա կարիքը:

Հանդա՛րտ եղեք

Հեշտ չէ անվրդով մնալ, երբ փոքրիկն ամենուր թրջում է տակը: Բայց հիշե՛ք, որ սուր արձագանքը կարող է վախեցնել փոքրիկին, եւ նա կարող է խույս տալ այդ պրոցեսից: Եղե՛ք հուսադրող, երբ փոքրիկը թրջում է տակը: Անկախ նրանից, թե որքան նյարդային եք, երբեք մի՛ պատժեք փոքրիկին: Նախ` դա արդար չէ եւ երկրորդ` դա կարող է դիմակայության նոր պատճառ դառնալ:

Խրախուսե՛ք հաջողությունը

Պնդումների շղթան խախտե՛ք խրախուսանքով: Երեխայի հաջողությունն այնպայման նշանավորեք: Առաջին իսկ հաջողության դեպքում գնացեք փոքրիկի հետ «գործարքի»: Խրախուսե՛ք նվերներով, բայց ոչ այնպիսի, որ դրանց բացակայությունն անհանգստացնի կամ բարկացնի նրան:

Եթե փոքրիկը ցույց է տալիս առաջին հաջողությունը, մի՛ սպասեք, որ նստի գիշերանոթին եւ այդ պահին միայն խրախուսեք կամ գովեք: Ասե՛ք նրան հիմա ու նաեւ հետո, թե որքան սիրուն է ինքը, երբ հագին չոր ներքնաշոր է: