Երեխան մեծանում է շատ արագ, ու մի օր մայրիկը սկսում է անհանգստանալ, որ փոքրիկը դեռ ծծակ է օգտագործում: Շատ փոքրիկներ հենց ծնված օրվանից հրաժարվում են ծծակից, բայց շատերն էլ այնքան են կապվում, որ հետո չեն կարողանում քնել առանց դրա:
Իհարկե, խորհուրդ չի տրվում, որ փոքրիկը երկար ժամանակ ծծակին կապված մնա: Մասնագետներն ասում են, որ դա

կարող է վնասել ատամնաշարին:
Այդուհանդերձ, պետք է այնպես անել, որ երեխայի համար ծծակից հրաժարվելը սթրես չլինի: Դրա համար արժե նախապես խոսեք, բացատրեք փոքրիկին, որ նա արդեն մեծ է, իրեն չի սազում ծծակը, այն կվնասի ատամներին, առանց ծծակի իրեն ավելի լուրջ կընդունեն մանկապարտեզում եւ այլն: Պետք չէ հրահանգել, թե այլեւս չտեսնեմ բերանիդ ծծակ: Այդպես երեխային կրկնակի սթրեսի կենթարկեք:
Ծծակից հրաժարումը պետք է լինի սահուն, աննկատ: Ծծակը հնարավորինս հեռու պահեք երեխայի տեսադաշտից, ամեն կերպ աշխատեք չհիշեցնել նրան ծծակի գոյության մասին: Իսկ եթե առանց ծծակի քնել չի կարողանում, ապա գտեք մեկ այլ զբաղմունք, որ կօգնի նրան քնել, օրինակ` սիրած խաղալիքը կամ որեւէ հոգեհարազատ ու անվտանգ իր;
Եթե արդեն մտադիր եք երեխային կտրել ծծակից, այլեւս նորը մի գնեք: Եթե հինը մաշվել կամ պոկվել է, նրան ցույց տվեք, թե ինչ է պատահել եւ զգացմունքային, բայց խելահաս բառերով բացատրեք, որ եթե այս տեսքով նա օգտագործի ծծակը, մանրեները կվնասեն ատամները: Փորձեք փոքրիկի հետ պայմանավորվել, որ ծծակը կտանեք ու միասին կնետեք աղբամանը: Չնայած ավելի հետաքրքիր կլինի, եթե ասեք, որ տանելու եք կենդանաբանական այգի ու նետելու եք, օրինակ, արջի վանդակը, որ փոքրիկ արջուկը օգտագործի, չէ որ արջուկները գումար չունեն, որ նորը գնեն: