5 խաղ, որ կօգնի փոքրիկին ինքնարտահայտվել

Զարգացում
  1. Տվյալ խաղը կօգնի փոքրիկին լրացնել իր բառապաշարը և զարգացնել երևակայությունը: Անվանեք  մանկիկին ծանոթ ինչ-որ առարկայի բնութագիր, օրինակ՝  թեթև բմբուլ, և խնդրեք նրան ցույց  տալ հակառակ հատկանիշն  ունեցող առարկա, օրինակ՝ ծանր մարզաքար կամ ծանր քար:
  • Այս խաղի համար կպահանջվեն  առնվազն երեք մասնակիցներ: Յուրաքանչյուրին տվեք թուղթ և մատիտ և հանձնարարեք երաժշության ներքո նկարել իրենց  ուզածը: Այնուհետև հավաքեք դրանք, ցուցահանդես կազմակերպեք, նաև պարեք:
  • Նկարիր ինքնապատկերդ  հայելու վրա. սա ստեղծագործական աշխատանք է, որը թույլ կտա փոքրիկին զբաղվել հոգեբանական մնջախաղով: Խնդրեք փոքրիկին հայելու դիմաց կանգենել և ներկերով նկարել իրեն հայելու վրա: Թող անի տարբեր դեմքի արտահայտություններ՝ ժպտա, հոնքերը կիտի, դեմքը ծամածռի: Այդպիսով ինքնապատկերը ավելի զվարճալի կստացվի:
  • Փոքրիկի հետ թատրոն խաղացեք  տիկնիկներով: Փոքրիկի հետ միասին, օրինակ, փայտե գդալներից կերպարներ ստացեք՝ ֆլոմաստերով նկարեք աչքեր, բերան, մազեր և ստացեք ձեր ցանկացած կերպարը:
  • Կապեք փոքրիկի աչքերը և խնդրեք դասավորել առարկաները ըստ պահանջված  հերթականության: Օրինակ՝ կանգնած է շունիկը, նրա կողքին  մարդուկը, այնուհետև դինոզավրիկը  և այլն: Տվեք նրան 1 րոպե ժամանակ: