Նոր տարին շատ սպասված ու սիրելի տոն է հատկապես փոքրիկների համար, քանի որ այս օրը նրանք «պարգևատրվում» են ողջ տարվա ընթացքում ցուցաբերած վարքի համար: Փոքրիկները, որպես կանոն, ակնկալում են , որ հրաշագործ Ձմեռ պապը կկատարի իրենց նվիրական ցանկությունը և կնվիրի խաղալիքը, որի մասին վաղուց էին երազում:

Ծնողների համար, սակայն, բարդ գործ է որոշելը, թե ինչ նվիրել փոքրիկին ամանորի կապակցությամբ: Իհարկե, գեղեցիկ տիկնիկը, կամ «հզոր» ավտոմեքենան կուրախացնեն փոքրիկին, բայց միայն այդքանը: Ցանկալի է, որ ամանորյա նվերը ոչ միայն սիրելի լինի փոքրիկի համար, այլ նաև նրան զարմացնի, լինի բացառիկ նվեր, որը մինչ այդ փոքրիկը չէր ստացել որևէ մեկից: Իսկ տիկնիկ ու ավտոմեքենա փոքրիկները շատ հաճախ են նվեր ստանում:
Այնպիսի բան նվիրեք փոքրիկին, որ հնարավորություն կտա զարգացնել իր ստեղծագործական ունակությունները: Փոքրիկների մի մասը նկարելու նկատմամբ հակում ունի, մի մասը` երգելու և այլն: Թող փոքրիկը տարվա սկզբից սկսի պատրաստվել, որ հաջորդ տարի զարմացնի Ջմեռ պապին:
Նվեր ընտրելիս պատկերացրեք, թե Դուք ինչ կուզենայիք նվեր ստանալ Ձեր փոքրիկի տեղում հայտնվելու դեպքում: Այն, ինչ ուրախություն կպատճառեր Ձեզ, կուրախացնի նաև Ձեր փոքրիկին:
Անկախ այն բանից, թե ինչ կնվիրեք Ձեր փոքրիկին, աշխատեք, որպեսզի Ամանորը նրա համար լինի հրաշքներով լեցուն տոն, որպեսզի կատարվեն նրա բաղձալի ցանկությունները և փոքրիկը վարձատրվի տարվա ընթացքում ցուցաբերած լավ վարքի համար: