Քունը ֆիզիոլոգիական անհրաժեշտություն է բոլորի համար: Երեխայի համար հանգիստ քունն առավելևս կարևոր է:
Երբ պետք է երեխան քնի
Հայտնի փաստ է՝ երեխաներն այնքան էլ չեն սիրում քնել: Օրվա մեծ մասը նրանք անցկացնում են հեռուստացույցի ու համակարգչի առջև կամ խաղում են հեռախոսով: Նորագույն այս տեխնոլոգիական միջոցներն ազդում են երեխայի ուղեղի վրա՝ չթողնելով նախապատրաստվել քնին:
Գիտնականներն ապացուցել են՝ այն երեխաներն, ովքեր քիչ կամ ուշ են քնում, ավելի ագրեսիվ են, նյարդային, չեն կենտրոնանում, դժվար են յուրացնում դասերը:
Ասում են՝ երեխան մեծանում է ոչ թե օրով, այլ ժամով: Սա չի վերաբերում միայն վիզիկական աճին, այլ նաև հոգեբանական: Կյանքի առաջին տարիներին երեխան ընդունում է այնքան ինֆորմացիա, որքան մեծահասակները: Սա կատարվում է շնորհիվ, այսպես կոչված, աճի հորմոնի, որն արտադրվում է քնից 2-3 ժամ հետո և ազդում է օրգանիզմի վրա քնի ամբողջ ընթացքում: Հորմոնի ազդեցությունն ավելի էֆեկտիվ է լինում կեսգիշերին, այսինքն՝ եթե երեխան քնում է ժամը 21:00-ին, ապա քիչ ժամանակ է մնում է հորմոնի ազդեցության համար: Սա կարող է հանգեցնել երեխայի ֆիզիկական ակտիվության անկման կամ հակառակը՝ հիպերակտիվության: Այնպես որ, երեխան պետք է շուտ քնի՝ մոտավորապես ժամը 19:00-ին: Այսպիսով, օրգանիզմը կհանգստանա: Սակայն հիշեք՝ նրա մետ միասին պետք է հանգստանա նաև ամբողջ ընտանիքը:
Առողջ քնի մի քանի կանոն
1. Հարմար անկողին
2. Չոր տակդիր
3.Անաղմուկ միջավայր
4. Լույսի և ձայնի բացակայություն
5. Երեխան պետք է կարծի, որ իր հետ միասին քնում են նաև ծնողները: