Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:
Ի՞նչ դիրքով պետք է քնի նորածինը
- Առողջ նորածինը պետք է քնի մեջքի վրա․ այս դիրքում նվազում է հանկարծամահության համախտանիշի հավանականությունը
- Չնայած մեջքի վրա դիրքը լավագույնն է նորածնի համար, վերջինիս կարելի է քնեցնել նաև կողքի վրա՝ հաջորդաբար փոփոխելով կողմերը՝ գլխի դեֆորմացիայից խուսափելու համար
- Փորի վրա նորածինը կարող է մնալ միայն արթուն ժամանակ՝ մոր հսկողության տակ։
Որո՞նք են նորածնի քնի առանձնահատկությունները
- Սովորաբար նորածինը քնում են օրվա մեծ մասը
- Քնելու համար տանը պետք չէ անաղմուկ միջավայր
- Սենյակում անհրաժեշտ է պահպանել 20-22°C
- Պետք է օգտագործել հարթ, կոշտ ներքնակ
- Բարձի օգտագործումը խորհուրդ չէ տրվում։