Դուրսգտրումից առաջ պետք է համոզվել, որ
- Նորածինն ունի ծծման և կլման զարգացած ռեֆլեքսներ և կարողանում է կերակրվել կրծքով,
- Նորածինը հագնված վիճակում և օրորոցային պայմաններում ունի մարմնի նորմալ ջերմաստիճան՝ 36,5 – 37,5 աստիճան,
- Նորածինը միզում և կղում է ինքնուրույն,
- Նորածնին զննել է բժիշկը, և նրա մոտ չեն հայտնաբերվել այնպիսի վիճակներ կամ հիվանդություններ, որոնք պահանջում են շարունակական հսկողություն,
- Դեղնուկի առկայության դեպքում Ձեզ տրվել են համապատախան խորհուրդներ:
Դուրսգրման նախապատրաստություն
Համոզվեք, որ կան անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
- քաղվածք՝ ծննդի մասին բժշկական վկայականից,
- պոլիկլինիկայում նորածնի հաշվառման ՝ հետադարձ տեղեկատվության թերթիկ,
- նորածնի փոխանակման քարտ,
- նորածնի առողջության հավաստագիր և անձնագիր
Համոզվեք, որ իրականացվել են հետևյալ միջամտությունները
- նորածնի կանխարգելիչ պատվաստումներ (հակացուցումների բացակայության դեպքում)
- նորածնի ֆենիլկետոնուրիայի և հիպոթերիոզի, սրտի բնածին արատների, լսողության և կոնքազդրային հոդերի սկրինինգ հետազոտություններ
Ուշադրություն, եթե նորածնի տեղափոխումը ծննդատնից տուն իրականացվում է մեքենայով, ապա անհրաժեշտ է նստել հետին նստարանին և նորածնին գրկել կամ օգտվել մանկական աթոռակից:
Աղբյուրը՝ neonatal.am