Թերսնուցման, վատ խնամքի, սակավարյունության հետ սերտ կապ ունի այնպիսի հիվանդությունը, ինչպիսին է ռախիտը:
Ռախիտը վնասում է առաջին հերթին ոսկրամկանային համակարգը և անդրադառնում ներքին օրգանների վրա: Տձև փոփոխությունների են ենթարկվում գանգը, կրծքավանդակը, կոնքը (նեղացում և հետագայում` բարդություններ ծննդաբերության ժամանակ), ձեռքերը, ոտքերը (տարբեր ձևախախտումներ և այլն):

Ռախիտ ունեցող երեխան ավելի հաճախ և ծանր է հիվանդանում այլ հիվանդություններով:
Ռախիտի կանխարգելումը դյուրին է, եթե երեխային չբարուրեք, հագցնեք ըստ տարիքի և եղանակի, ապահովեք զբոսանքը, քունը մաքուր օդում, ամենօրյա լոգանքը, մարզանքը և մերսումը, 2 ամսականից շուտ չնստեցնեք և չքնեցնեք փափուկ անկողնում:
Շատ կարևոր է արևի ճառագայթներից ճիշտ օգտվելը.
- Մերկ`միայն տակդիրով, օրական 5 րոպե,
- Հագուստով`օրական 20 րոպե,
- Օգտակար են արևի ստվերային ճառագայթները/ծառի տակ, գլխարկով և այլն/:
- Դեղորայքային կանխարգելումը վիտամին D տալն է /օրական 500 միավոր/ աշնան, ձմռան, վաղ գարնան ամիսներին:
- Ստացեք ճիշտ խորհրդատվություն Ձեր բուժաշխատողից և պահպանեք Ձեր փոքրիկին ռախիտից:
Ներկայացրեց Անի Ասատրյանը