Չնայած այն հանգամանքին, որ իմ հղիությունը բավականին դժվարություններով է ընթացել, բարեբախտաբար բալիկս առողջ ծնվեց: Երբ առաջին անգամ տեսա նրան, այնքան փոքրիկ էր, այնքան անպաշտպան, որ սկզբում շատ էի վախենում նույնիսկ
Էլիզան իմ առաջնեկն է, ով լույս աշխարհ գալով` իմ կյանքին մի նոր ընթացք տվեց: Մայրությունը մի անբացատրելի զգացում է, ինչն անհնար է խոսքերով նկարագրել: Միայն մայրանալուց հետո կարելի է հասկանալ դրա էությունը:
Էլիզան իմ առաջնեկն է, ով լույս աշխարհ գալով` իմ կյանքին մի նոր ընթացք տվեց: Մայրությունը մի անբացատրելի զգացում է, ինչն անհնար է խոսքերով նկարագրել: Միայն մայրանալուց հետո կարելի է հասկանալ դրա էությունը:
Այժմ Էլիզիկս արդեն 9 ամսական է: Տարբեր տեսակի հյութեր և ապուրներ է ուտում, հատկապես շատ է սիրում բրնձով և խնձորով ու դդումով ապուրները: Երբ հաց է տեսնում, աչքերը կարծես սկսում են փայլել: Անհնար է նրա ձեռքից հացը վերցնել: Արդեն նապաստակի և տավարի մսով ապուրներ է սկսել ուտել: Ասում են, թե սխալ է երեխային ժամով կերակրելը, բայց ես համամիտ չեմ այդ վարկածի հետ: Օրինակ ես կոնկրետ ժամերի եմ կերակրում բալիկիս, զբոսանքի տանում, լողացնում, քնեցնում: Այդ պարագայում, երբ լացում է փոքրիկը, իմանում ես, թե ինչու է լացում, սոված է, թե զբոսանքի է ուզում գնալ կամ ինչ- որ ուրիշ պատճառ կա:
Ամուսինս նույնպես շատ կարևոր դեր է խաղում բալիկս կյանքում: Երբ ամուսնուս աշխատանքից գալու ժամն է լինում, բալիկս անընդհատ դռան կողմն է նայում: Իսկ երբ ամուսինս ներս է մտնում, Էլիզաս երկու ձեռքերը վերև բարձրացրած «թռչում» է հայրիկի գիրկը:
Կարծում եմ` դա նրանից է, որ դեռևս չծնված մենք արդեն զրուցում էինք նրա հետ, և նա ինչ որ չափով արդեն ճանաչում էր իր ծնողների ձայները:
Այնքան հետաքրքրասեր բալիկ է աղջիկս: Երբեք անտարբեր չի անցնում մի նոր իրի կողքով: Շատ հյուրասեր է, երբ հյուրեր ենք ունենում, սկզբում աղջկան բնորոշ «ձևիստությամբ» գլուխը դնում է իմ ուսին, ուսումնասիրում է տվյալ մարդուն, տարբեր ձայներ է հանում, հետո ժպտալով ձեռքերը պարզում է դեպի այդ մարդը: Նա շատ ժպտերեսիկ աղջիկ է, երբ զբոսնում ենք, անընդհատ խոսեցնում է ուրիշներին, չի սիրում, երբ իր կողքով անտարբեր են անցնում:
Առավոտյան, երբ արթնանում է, ինքնուրույն կանգնում է անկողնում մեջ և ինքն իրեն ժպտում և խոսում է հայելու հետ: Վստահ եմ, որ յուրաքանչյուր մոր համար այդ տեսարանը տեսնելուց հետո լավ օրվա սկիզբը երաշխավորված է:
Շատ աշխույժ բալիկ է Էլիզիկս: Միևնույն խաղալիքի հետ երկար չի խաղում, սիրում է, որ անընդհատ զբաղվես իրենով, միշտ ուշադրության կենտրոնում պետք է լինի: Ինձ համար նրան խնամելուց ավելի մեծ հաճույք չկա: