Փոքրիկները, սնվելով մայրիկի կաթով, ձեռք են բերում իմունիտետ, որը օգնում է նրանց պայքարել վիրուսների դեմ: Սակայն, այնուամենայնիվ, որոշ վարակներն անխուսափելի են:
Մանկիկի առողջություն ամրապնդելու համար նրան մինչև 1 տարեկան հասակը պետք է նաև կոփել:
Ինչո՞վ է օգնում կոփումը
- Ամրացնում է իմունային համակարգը և օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ
- Արագացնում է օրգանիզմի հարմարվողականությումը արտաքին միջավայրին
- Կարգավորում է նյութափոխանակությունը
- Դրական է ազդում օրգանիզմի նյարդային համակարգի աշխատանքի վրա
- Բարելավվում է փոքրիկի քունը, ախորժակը և ընդհանուր ֆիզիկական և հոգեկան վիճակը
Հատուկ դեպքեր
- Եթե հիվանդությունն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, կոփման գործընթացը պետք է դադարեցնել և վերսկսել միայն փոքրիկի առողջանալուց հետո
- Հաճախ հիվանդացող փոքրիկներին կոփելիս պետք է հետևել բժիշկների հատուկ խորհուրդներին
Ե՞րբ սկսել կոփումը
Փոքրիկին կարելի է կոփել 1 ամսականից սկսած, եթե .
- փոքրիկը առողջ է, չունի ի ծնե հիվանդություններ,
- լավ է քնում, ուտում, ունի նորմալ քաշ և աճում է իր հասակին համապատասխան
Կոփման ամենաթեթև միջոցը օդայինն է
Փոքրիկի համար ավելի տանելի է թեթև ցուրտը, քան շոգն ու տապը: Եթե փոքրիկը քնում է բաց պատուհանի առկայությամբ, ապա քունն ավելի ամուր և երկար է լինում: Զբոսանքից հետո ախորժակը շատ ավելի լավ է լինում: Մաքուր օդում փոքրիկը ավելի ակտիվ է: Օդային կոփումը բարելավվում է փոքրիկի ֆիզիկական ինքնազգացողությունը:
Մասնագետները նշում են, որ օդային կոփումը կարելի է սկսել անգամ մեկ օրական հասակում: Պարզապես պետք է սենյակը 15 րոպե տևողությամբ օդափոխել օրական 4-5 անգամ ձմռանը, իսկ ամռանը ողջ օրը թարմ օդի հոսք ապահովել: Սենյակն օդափոխելիս երեխային պետք է այլ վայր տեղափոխել:
Փոքրիկի զբոսանքը մաքուր օդում
- Ձմռանը -15օ C ոչ պակաս ջերմաստիճանում 1-1,5 ժամ
- Ամռանը 2-2,5 ժամ, օրվա մեջ՝ 2-3 անգամ
Փոքրիկներին մինչև 2 տարեկանը խորհուրդ է տրվում մաքուր օդում քնեցնել: Ամռանը փոքրիկն առավելաչափ պետք է դրսում լինի: Պետք է համապատասխան հագցնել նրան և խուսափել արևահարումից:
Օդային լոգանքներ
- Ձմռանը` սենյակային պայմաններում (+20-23օ C դեպքում) 15-30 րոպե` կախված փոքրիկի տարքից
- Ամռանը` սենյակում կամ դրսում (+23-26օ C դեպքում) 30-45 րոպե, կարելի է նաև ավելի: