Կրծքով սնուցումը միակ ռացիոնալ սնուցումն է, մինչեւ 6 ամսական երեխաներին պետք է սնուցել բացառապես կրծքի կաթով, իսկ դրանից հետո մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը պետք է շարունակել կրծքով սնուցումը: Այս մասին օրերս լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկաբույժ, Հայաստանի բժիշկների,Մանկաբուժական ասոցիացիայի անդամ Աստղիկ Բաղդասարյանը:
«Վաղ հասակի երեխաները, որոնց մոտ իմունային համակարգը դեռեւս կայունացած չէ, կարիք ունեն պաշտպանիչ հակամարմինների, որը պարունակում է միայն կրծքի կաթ եւ ոչ մի այլ կրծքի կաթի փոխարինիչ: Պաշտպանիչ հակամարմինների հաշվին խիստ կրճատվում է փորլուծությունների եւ սուր շնչական հիվանդությունների թիվը, որոնք կարող են մահաբեր լինել այդ տարիքի երեխաների համար»,- ասաց նա:
Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ երեխան մինչեւ 6 ամսականը ոչ թեյի, ոչ ջրի, ոչ էլ տարբեր կաթնախառնուրդների կարիք ունի,

իսկ արդեն 6 ամսականից հետո երեխայի սննդակարգում կարեւոր տեղ պետք է զբաղեցնի ձուն, միսը, մրգերը, բանջարաղենեը եւ տարբեր շիլաները: Նրա խոսքով` կրծքով կերակրելը ոչ միայն օգտակար է երեխայի, այլ նաեւ` մոր համար, քանի որ իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Ըստ որում` կրծքով կերակրելու դեպքում մայրը շատ ավելի հեշտ կկարողանա պահպանել կազմվածքը եւ քաշ գցել: Նրա խոսքով` անհիմն են այն պատճառաբանությունները, որ «մայրը կաթ չունի», քանի որ 99 տոկոսի դեպքում մայրը կաթ ունի, պարզպես կերակրելու ցանկություն է պետք: Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանը նշեց, որ երեխան խոսքի եւ ցանկության էակ է: Ամենադժվարը, ըստ նրա, երեխային «կրծքից կտրելն է», որը պետք է լինի 2 տարեկանից հետո: Նշենք, որ աշխարհում մոտ 1,5 միլիոն երեխայի կյանք է փրկվում կրծքով սնուցման հաշվին: Մեզանում պետական մակարդակով խրախուսվում է կրծքով կերակրելը եւ պաշտոնական տվյալներով` Հայաստանում երեխաներին կրծքով սնուցումը հասնում է մինչեւ 75 տոկոսի: Արգելված է կրծքի կաթի փոխարինիչի գովազդը: