Կրծքով կերակրման կարճ ժամանակահատվածը նորմալ է, քանի դեռ երեխան քաշ հավաքելու խնդիր չունի:
Որոշ երեխաներ կարող են 1-2 րոպե կաթ ուտել, մի փոքր դադար առնել և նորից շարունակել: Որոշ երեխաներ էլ, սակայն, 2 րոպե ուտելով` մի քանի ժամ բավարարվում են: Դա կախված է մայրական կաթի քանակից և թողունակությունից:
Եթե փոքրիկը մի քանի րոպե ուտելուց հետո քնում է կրծքի վրա, կարող եք նրան արթնացնել, որ շարունակի սնվել և ուտի նաև յուղոտ կաթը, որը սովորաբար գալիս է կերակրման վերջում: Փոքրիկին արթուն պահելու համար կերակրելիս կարող եք նրա ոտքերին մեղմ թփթփացնել կամ էլ կերակրելուց առաջ հանեք ծածկոցը`փոքրիկին զով վիճակում պահելով:
Եթե փոքրիկը նորմալ քաշ չհավաքի, կիմանաք, որ պատճառը քիչ սնվելն է: Այդ պարագայում բժիշկը համապատասխան խորհուրդներ կտա: Այդ իսկ պատճառով փոքրիկին կանոնավոր կերպով կշռելը կարևոր է:
1-2 րոպեում սնվող փոքրիկն առավել հաճախ կուրծք կուզենա: Եթե չեք կարողանում համապատասխանեցնել Ձեր և փոքրիկի կերակրման գրաֆիկը, ապա փորձեք խրախուսել ավելի երկար սնվելը, օրինակ, կուրծքը բաց թողնելուց մի քանի րոպե հետո մի անգամ ևս փորձեք, գուցե փոքրիկը շարունակի ուտելը: Երբեմն փոքրիկին պետք է ընդամենը մի գղտոց`կերակրվելը շարունակելու համար:
Աղբյուրը` babycenter.com