Կորոնավիրուս. ո՞ր տարիքի երեխաներն են ռիսկային խմբում, և ինչպե՞ս է հնարավոր կանխել վիրուսի փոխանցումը

Խնդիրներ

Ներկայացնում է Մանկաբուժության N:1 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ դոցենտ Կարինե Սիմոնյանը:

Համավարակի առաջացման պատճառ հանդիսացած Covid-19 վիրուսն, ինչպես հայտնի է, ադեցություն է թողնում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների առողջության վրա, չնայած նրան, որ վարակի ախտանշանները երեխաների մոտ ավելի հազվադեպ և քիչ են արտահայտվում, քան մեծահասակների շրջանում։

Որքան փոքր է երեխան, այնքան բարձր է վարակման ռիսկը, իսկ ամենախոցելին նորածիններն են՝ մինչև 1 տարեկան երեխաները։


✔Վարակվել հնարավոր է և՛ մեծերից, և՛ փոքրերից։
✔ Վարակը փոխանցվում է ինչպես օդակաթիլային, այնպես էլ կեղտա-բերանային (ֆեկալ-օրալ) ճանապարհով։


Վստահաբար շատ ծնողներ կցանկանան իմանալ, թե ինչպես պաշտպանել երեխային վարակից՝


1) պետք է հնարավորինս չեղարկել երեկույթները, խաղերը, համատեղ ճաշկերույթները բարեկամների և այլ երեխաների մասնակցությամբ,
2) պետք է թույլ չտալ երեխաներին զբոսնել ընկերների հետ,
3) սովորեցնել երեխային մանրակրկիտ լվանալ ձեռքերը օրվա ընթացքում մի քանի անգամ,
4) որքան հնարավոր է հաճախ լվանալ մանկական հագուստն ու խաղալիքները։

 

Աղբյուրը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր