Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը:
Ո՞ր դեպքում է առաջանում փորկապություն
Երեխայի աղիքների՝ 72 ժամից ավելի չգործելը համարվում է փորկապություն: Փորկապության առաջացման տարբեր պատճառներ կան: Առավել հաճախ փորկապություն լինում է արհեստական սնունդ օգտագործող երեխաների մոտ: Փորկապություն կարող է առաջանալ աղիքների հետ կապված մի շարք հիվանդությունների դեպքում նաեւ:
Որո՞նք են ախտանշանները
Աղիքների 72 ժամից ավելի չգործելն ախտանշան է, որ երեխան ունի փորկապություն:
Ինչպե՞ս կանխարգելել և ի՞նչ սնունդ մատուցել
Խորհուրդ ենք տալիս կրծքով սնուցել, քանի որ մայրական կաթը հեշտ է մարսվում և փորկապության հակում չի առաջացնում: Ավելի մեծ տարիքի երեխաների համար` օգտագործել բուսական ծագման սնունդ, բջջանքով հարուստ, որը կօգնի աղիքներին գործել:
Ինչպե՞ս օգնել երեխային
Փորկապության դեպքում, եթե երկար ժամանակ չեն գործում աղիքները, բժշկի նշանակմամբ, կարելի է օգտագործել մոմիկներ: