Նորածնի կրծքավանդակը շոշափելիս մայրիկը զգում է կոշտություն, կարծես բալիկի կրծքի հատվածում տեղակայված լինի գնդանման զանգված․ կարո՞ղ է այսպիսի երևույթը դառնալ ծնողի համար խիստ անհանգստության առիթ:
Մանկաբույժ Արփինե Հովակիմյանի պարզաբանմամբ՝ դա նորածնային մաստոպաթիա է: Նորածնային մաստոպաթիան կամ կրծքագեղձի այտուցը (կոշտացում) կարող է դիտվել և՛ իգական, և՛ արական սեռի երեխաների մոտ: Երևույթը սովորաբար արտահայտվում է ծննդյանը հաջորդող առաջին երկու շաբաթվա ընթացքում ու լինում է անցողիկ: Առաջանում է հորմոնալ տատանումների պատճառով, մասնավորապես՝ մայրիկից փոխանցված էստրոգենների կոնցենտրացիայի ավելացման արդյունքում, ինչը հավաքվում է կրծքի կաթի միջոցով կամ պլացենտայի: Նորածինների մաստոպաթիան անհետանում է ինքնուրույն և բժշկական միջամտություն չի պահանջում։
Նկատի ունեցեք՝ նորածնային շրջանին բնորոշ կարող է լինել միայն կրծքագեղձի կոշտացումը, սակայն կաթնանման արտադրություն երեխայի կրծքից չի կարող ու չպետք է լինի: Սպիտակավուն արտադրություն, որպես այդպիսին, միգուցե նկատվի մանկիկի հեշտոցից, ինչը կրկին անցողիկ բնույթ է կրում: