Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։
Ի՞նչ պետք է անի ու չանի մայրիկը, եթե ցավում է ատամը։
Ատամնաբուժական ո՞ր պրոցեսների դեպքում պետք է դադարեցնել կրծքով կերակրումը։ Կա թյուր կարծիք, որ կրծքով կերակրող մայրիկները չպետք է ատամը ռենտգեն անեն, բուժումներ ընդունեն, բայց դրանք միֆեր են։ Եթե մայրիկի ատամը ցավում է, պետք է շտապ բուժի այն, քանի որ ցավը և սթրեսը կարող է ընկճել լակտացիան։
Ո՞ր մարզաձևերով չի կարելի զբաղվել կրծքով կերակրելիս։ Լողավազան կարելի՞ է գնալ։
Սիրողական բոլոր սպորտաձևերով կարելի է զբաղվել, բայց բարձր ֆիզիկական գերլարում պահանջող մարզանքները առաջացնում են օրգանիզմում կետոն, իսկ այդ կետոնային մարմինները հայտնվելով կաթի մեջ՝ կարող են վնասել երեխային։ Լողավազան կարելի է հաճախել, եթե այդտեղ ջուրը մաքրվում է իոնիզացիայի եղանակով և ջրում մեծ չէ քլորի կոնցենտրացիան։
Իսկ ի՞նչ կասեք արևայրուքի մասին։
Արևայրուքը խորհուրդ չի տրվում ո՛չ առողջ մարդկանց, ո՛չ հիվանդներին, ո՛չ կերակրող մայրերին, ո՛չ էլ հղիներին։ Ցանկալի է զբոսնել հով և արևից պաշտպանված վայրերում և ընդունել վիտամից D-ի օրական անհրաժեշտ չափաքանակը։
Ասում են՝ մեկ գավաթ գարեջուրը կամ գինին թույլատրելի են կրծքով կերակրելիս։ Այդպե՞ս է։
1 կամ 2 ամիսը մեկ անգամ փոքր գավաթով անշան քանակությամբ գինին կամ գարեջուրը երեխային չի վնասում, բայց պարբերաբար օգտագործումը, բնականաբար խորհուրդ չի տրվում։